
Արտասահմանյան գրանցում ունեցող ավտոմեքենաների ապահովագրությունն անհրաժեշտ է Վրաստանում ճանապարհորդելիս. գնացուցակ

Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ ընդունված «Վրաստանի տարածքում գտնվող օտար երկրում գրանցված ավտոմեքենայի պարտադիր ապահովագրության» մասին օրենքն այսօրվանից ուժի մեջ է։
aliq.ge-ն ներկայացրել է ապահովագրական վճարը՝ ըստ տրանսպորտային միջոցների և ապահովագրության ժամկետի.
Մոտոցիկլ՝ 15 օր- 20 լարի, 30 օր- 35 լարի, 90 օր- 70 լարի, 1 տարի- 215 լարի
Փոքր ավտոմեքենա, որի քաշը չի գերազանցում 3 500 կգ և նստատեղերի քանակը՝ բացի վարորդի նստատեղը, չի գերազանցում 8 -ը՝ 15 օր- 30 լարի, 30 օր- 50 լարի, 90 օր- 90 լարի, 1 տարի- 295 լարի
Ավտոբուս՝ բացի վարորդի նստատեղից, եթե նստատեղերը գերազանցում են 8-ը՝ 15 օր-45 լարի, 30 օր- 75 լարի, 90 օր- 140 լարի, 1 տարի- 480 լարի
Բեռնատարներ, որոնց բեռի քաշը առավելագույնը թույլատրելի է 3 500 կգ՝ 15 օր- 60 լարի, 30 օր- 100 լարի, 90 օր- 170 լարի, 1 տարի- 610 լարի
Կցորդով ավտոմեքենա` 15 օր- 14 լարի, 30 օր- 25 լարի, 90 օր- 40 լարի, 1 տարի- 145 լարի
Գյուղատնտեսական և մասնագիտացված ինքնագնաց տրանսպորտային միջոցներ` 15 օր-25 լարի, 30 օր- 45 լարի, 90 օր- 70 լարի, 1 տարի- 250 լարի:
Պարտադիր ապահովագրության դեպքում զոհերից յուրաքանչյուրի առողջության ապահովագրության սահմանաչափը՝ կյանքին սպառնացող վտանգի դեպքում
30 000 լարի է։
Բժշկական ծառայությունների համար ապահովագրական հատուցումների առավելագույն գումարը կկազմի 15 000 լարի: