
Այաթոլլա Խամենեին խոստացել է շարունակել Իրանի աջակցությունը Սիրիային

Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին բարձր է գնահատել Բաշար Ասադի գործունեությունը Սիրիայի նախագահի պաշտոնում եւ նրան համարել է «մծ մարտիկ»: Այդ մասին հայտնել է «Թասնիմ» գործակալությունը:
«Սիրիան այսօր գտնվում է պաշտպանության առաջավոր բնագծում, ուստի մեր պարտականությունն է՝ աջակցել սիրիական դիմադրությանը թշնամիներին: Ասադն իրեն դրսեւորեց որպես մեծ մարտիկ եւ անկոտրում դիմադրություն ցույց տվեց, անկասկած, դա շատ կարեւոր է սիրիական ժողովրդի համար»,- գործակալությունը մեջբերել է Խամենեիի խոսքը: Անցած ամսին Խամենիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Թեհրանը, հակառակ ԱՄՆ-ի գործողություններին, չի պատրաստվում նվազեցնել իր ազդեցությունը Մերձավոր Արեւելքում:
«Տարածաշրջանում Իրանի ազդեցությունն անխուսափելի է, եւ Իրանը կմնա տարածաշրջանի հանգուցային խաղորդը, այդ ազդեցությունը կշարունակվի», ասել է խորհրդականը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: