Ուկրաինական հարձակման հետևանքով դադարեցվել է Մոսկվայի մարզում ռուսական նավթամուղի աշխատանքը, հայտնել է Ուկրաինայի ռազմական հետախուզությունը:
Հնդկաստանի հարավային Անդհրա Պրադեշ նահանգի Սրիկակուլամ քաղաքի տաճարում նոյեմբերի 1-ի առավոտյան տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել:
Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի թռիչքուղում ուրբաթ օրը երկու ինքնաթիռ են բախվել, քանի որ օդանավակայանը լուրջ ուշացումներ է ունեցել եղանակային պայմանների և անձնակազմի պակասի պատճառով՝ կառավարության շաթդաունի պատճառով, հաղորդում է The New York Post-ը։
Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյունգը Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ երկու երկրները կշարունակեն համագործակցել ռազմական անվտանգության ոլորտում՝ հիմնվելով առկա համագործակցության վրա, ինչպիսին է կործանիչների համատեղ մշակումը:
Վատիկան կատարած այցի ընթացքում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ Վաշինգտոնը դիտարկում է Վենեսուելայի վրա հարձակման տարբերակները։
Տանզանիայում համապետական ընտրություններից հետո երեք օր տևած բողոքի ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Այդ մասին տեղեկացնում է BBC-ն։
«Մեծ յոթնյակի» երկրների էներգետիկայի նախարարները համատեղ հայտարարությամբ դատապարտել են Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ Իսրայելին փոխանցել են ինքնությունն անհայտ անհայտ 3 անձի մարմնի մասունքներ:
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահից քաղաքական գովազդի պատճառով, որը զայրացրել էր Դոնալդ Թրամփին:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը The Economist-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Չինաստանը չի շահի ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից, քանի որ այդ դեպքում Միացյալ Նահանգները իր ողջ ուշադրությունը կուղղի դեպի Պեկին։
Վրաստանի մշտական պատվիրակությունը հրաժարվում է մասնակցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հաջորդ նստաշրջաններին, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Հունգարիային ազատել Վաշինգտոնի կողմից ռուսական «Ռոսնեֆտ» և «Լուկօյլ» նավթային ընկերությունների դեմ վերջերս սահմանված պատժամիջոցների ցանկից՝ չնայած Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի անձնական խնդրանքին։
«Թրամփի երթուղին» օգուտ կբերի ոչ միայն այս տարածաշրջանին, այլև մյուսներին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ռոնեն Կրաուսը։
Հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի նիստում պատգամավոր Զահիդ Օրուջը հանդես է եկել հայտարարությամբ, որում փորձել է Ադրբեջանի «հաղթանակը» ներկայացնել որպես աշխարհում եզակի երևույթ: Այս մասին փոխանցում է Խրոնիկան Կավկազան։
Ուկրաինան և միջազգային կառույցները դատապարտել են Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի քաղաքացիական էներգետիկ հատվածի վրա: Ավելին՝ Կիևը Մոսկվային մեղադրել Է «միջուկային ահաբեկչության» մեջ՝ երկրի միջուկային օբյեկտների էներգամատակարարման համար կրիտիկական նշանակություն ունեցող ենթակայաններին հարվածելու համար:
«Մեկ ազգ՝ երկու պետություն․սկզբունքը վաղուց դուրս է եկել պարզ կարգախոսի շրջանակներից և վերածվել աշխարհաքաղաքական միասնության։ Այս մասին հայտարարել Է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը։
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև Ուկրաինայի վերաբերյալ շփումները չեն ընդհատվել, և ռուսական կողմը չի շեղվել Ալյասկայի գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում դիվանագիտական աղբյուրը։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հնարավոր չի համարում Իլհամ Ալիևի այցը Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
ԱՄՆ նախագահի որդին՝ Էրիկ Թրամփը, չի բացառել ապագայում պետության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը՝ վստահություն հայտնելով, որ հասկանում է ամերիկացիների տրամադրությունները: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
ԱՄՆ-ի կողմից աճող ռազմական և քաղաքական ճնշման ֆոնին, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նամակ է պատրաստել, որով Ռուսաստանին խնդրում է Կարակաս ուղարկել ռազմական ինքնաթիռներ, ռադարներ և հրթիռներ:
Ամերիկացի միլիարդատեր և SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ Բայդենի վարչակազմն իրեն արգելել է փրկել Միջազգային տիեզերակայանում մնացած տիեզերագնացներին մինչև 2024 թվականի նախագահական ընտրությունները:
Նոյեմբերի 1-ից Վրաստանում պետական ծառայողները այլևս չեն կարողանա զբաղեցնել մեկից ավելի վճարովի պաշտոն։
Հոկտեմբերին Փարիզի Լուվր թանգարան ներխուժած և զարդեր գողացած կողոպտիչները փորձել են գողոնված իրերը դարքնեթի միջոցով վաճառել իսրայելական CGI Group անվտանգային ընկերությանը, հաղորդում է գերմանական Bild թերթը՝ հղում անելով ընկերության գործադիր տնօրեն Ցվիկ Նավեհին։
Միացյալ Նահանգները չի կարող անտարբեր մնալ, երբ նման դաժանություններ են կատարվում Նիգերիայում և բազմաթիվ այլ երկրներում։ Մենք պատրաստ ենք, ցանկություն և կարողություն ունենք
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, երբ լրագրողները խնդրել են պարզաբանել
Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում խաչի մնացած մասերը կտեղադրվեն Հիսուս Քրիստոսի կենտրոնական աշտարակի վրա, և դրանից հետո դրա բարձրությունը կհասնի 172 մետրի։
Հելոուինը չի շրջանցել Սպիտակ տունը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը (Ջեյ Դեյ Վենսը) X-ի իր էջում շնորհավորել է Հելոուինի տոնը՝ ինչ-որ լուսանկարով,
Ստեղծված իրավիճակում ես չեմ տեսնում ո՛չ իմ, ո՛չ բելառուսների մեղքը։ Ամերիկացիները մեզ ուղերձ էին ուղարկել, որ բելառուսները մեղավոր են տեղի ունեցածի համար, և իշխանություններն ու
Ինչպես և կարելի էր սպասել, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն իշխանությունը կառուցելու է «խաղաղություն կամ պատերազմ» հակադրության հիման վրա: Բոլորի, բայց առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի խոսքում ակնհայտ է, որ ընտրություներում ՔՊ-ն ներկայանալու է՝ որպես «խաղաղության աղավնի», իսկ բոլոր նրանք, ովքեր դեմ են իշխանությանը, ներկայացվելու են՝ որպես «պատերազմի հրձիգներ»: