Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանում հրապարակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով «դատավճիռը»։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝  Մադաթ Բաբայանը դատապարտվեց 19 տարի, Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարի, Դավիթ Ալլահվերդյանը՝ 16 տարի: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման, իսկ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը՝ 20 տարվա ազատազրկման։:

Այս շինծու գործով «դատավարությունը» մեկնարկել էր 2025 թվականի հունվարի 17-ին, իսկ դեկտեմբերի 26-ին դատավորների կազմը հեռացել էր խորհրդակցական սենյակ։

Տեսանյութեր

Լրահոս