Գլխավոր անելիքը ՀՀ իշխանություններինն է, իսկ գլխավոր հնարավորությունը՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի առաջիկա այցը. Բեգլարյան
Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության ադրբեջանական «դատավճիռները» գարշելի խայտառակություն են, բայց ընդհանրապես անակնկալ չեն:
Ալիևյան ցեղասպանական ու բռնապետական ռեժիմից ուրիշ բան էլ սպասելի չէր Արցախի ժողովրդի ցեղասպանության, հայատյացության քաղաքականության, խոշտանգումների, շինծու դատավարությունների ու բազմաթիվ այլ հանցագործությունների պայմաններում:
Շինծու և փակ «դատավարություններից» հետո՝ այժմ հարցը մեկն է՝ ինչպե՞ս մեր բոլոր գերիներին վերադարձնենք հայրենիք: Եվ այդտեղ գլխավոր անելիքը ՀՀ իշխանություններինն է, իսկ գլխավոր հնարավորությունը՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի առաջիկա այցը»:
