Թրամփը ցանկանում է վերահսկել ամբողջ Արևմտյան կիսագունդը. Յակովենկո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարևոր է համարում ԱՄՆ-ի ուղղակի վերահսկողությունը ընդլայնելը ոչ միայն Հյուսիսային Ամերիկայում, այլև Արևմտյան կիսագնդում: Այս կարծիքը ria.ru կայքի համար գրված հոդվածում հայտնել է «Россия сегодня» միջազգային մեդիա խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի գիտական փորձագիտական խորհրդի նախագահության անդամ, արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Յակովենկոն։
«Ազգային տարածքը, և դրա հետ մեկտեղ՝ ռեսուրսները, կրկին կարևոր են։ Թրամփի համար կարևոր է անմիջական վերահսկողությունը, ներառյալ Ամերիկայի տարածքային և քաղաքական ընդլայնումը՝ ամբողջ Հյուսիսային Ամերիկան, իսկ որ ավելի լավ է՝ Արևմտյան կիսագունդը ընդգրկելու համար։ Նա ուրիշ ոչնչի չի հավատում»,- գրել է նա հոդվածում։
Յակովենկոյի գնահատմամբ՝ Թրամփը Միացյալ Նահանգները դուրս է բերում պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգից և ուղղորդում դեպի մեծ տերության կարգավիճակ՝ օգտագործելով իր տրամադրության տակ եղած գործիքները։ Դրանք ներառում են ուժ և պատժամիջոցներ, ինչպես նաև ամերիկյան շուկա մուտք գործելու վերահսկողություն։
