Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ, սակայն Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը. Լավրով
Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ, սակայն Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք ընկած են համագործակցությանը մասնակցելու և առավել ևս Եվրոպական Միությանը միանալու հիմքում։ Դա ձեր ընտրությունն է, և մենք այն լիովին կհարգենք»,-ասել Է Լավրովը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը:
