Պորտուգալիայում «Քրիստին» փոթորկի վնասը գերազանցել է 4 միլիարդ եվրոն
Պորտուգալիան նախորդ շաբաթ տեղի ունեցած ավերիչ «Քրիստին» փոթորկից հետո վերականգնման համար կծախսի ավելի քան 4 միլիարդ եվրո։ Այս մասին հայտարարել է Պորտուգալիայի էկոնոմիկայի նախարար Մանուել Կաստրո Ալմեյդան։
«Դա շատ լուրջ ցնցում կլինի տնտեսության համար։ Ավելի քան 4 միլիարդ եվրոն չի ներառում անուղղակի ծախսերը, ինչպիսիք են արդյունաբերության մատակարարման շղթաների խափանումները»,- նշել է նա։
Reuters-ի փոխանցմամբ՝ նախարարը նշել է, որ «մի քանի բիզնեսի սեփականատերեր պլանավորում են կառուցել ամբողջովին նոր գործարաններ, քանի որ նրանց ներկայիս գործարանները լիովին անօգտագործելի են, ինչը նշանակում է, որ վերականգնումը կարող է տևել մի քանի ամիս»։
Փոթորիկը հունվարի 31-ի առավոտյան տարածվել է Պորտուգալիայի կենտրոնական մասում, որտեղ քամու արագությունը ժամում գերազանցել է 200 կմ-ը՝ հսկայական վնասներ պատճառելով տներին, գործարաններին և կարևորագույն ենթակառուցվածքներին և խլելով առնվազն վեց մարդու կյանք։
Փետրվարի 1-ին կառավարությունը հաստատել է 2.5 միլիարդ եվրոյի վարկային փաթեթը՝ փոթորկից վնասների վերականգնման համար։
