Բաժիններ՝

Ռազմավիրական ճանապարհին հերթում կանգնած մեծ բեռնատարների թիվը հասել է 1600-ի

Ռազմավիրական ճանապարհին ավելի քան 1600 մեծ բեռնատար է սպասում Ռուսաստանից դեպի Վրաստան մեկնելուն։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնում։

«Էլեկտրոնային հերթում գրանցված է ավելի քան 1600 մեծ բեռնատար», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հերթում Ռուսաստանից մեկնելու է սպասում ավելի քան 1400 մեծ բեռնատար։

Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը մեծ բեռնատարների համար արգելված է փետրվարի 2-ից՝ վատ եղանակի պատճառով։

Ռազմավիրական ճանապարհը տանում է Վլադիկավկազից Թբիլիսի՝ Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ կապելով Ռուսաստանն Անդրկովկասի հետ։ «Կազբեգ-Վերին Լարս» գործող անցակետը միակն է վրաց-ռուսական սահմանին։ Ռուսական կողմում մայրուղին անցնում է Հյուսիսային Օսիայով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակում են անբարենպաստ եղանակի պատճառով

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս