Բաժիններ՝

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտնել է ուկրաինական բանակցություններում առաջընթացի մասին

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում կա առաջընթաց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Մեկնաբանելով Աբու Դաբիում ԱՄՆ միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև արդեն երկրորդ օրը շարունակվող բանակցությունները՝ Դմիտրիևը նշել է, որ Բրիտանիան և մի շարք դերակատարներ Եվրոպայից փորձում են միջամտել գործընթացին։ «Որքան ավելի շատ են նման փորձեր արվում, այնքան ավելի ակնհայտ է առաջընթացը»,- RT-ի փոխանցմամբ, նշել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը։

Նա հայտնել է նաև, որ իրենք ակտիվ աշխատանք են իրականացնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ՝ վերականգնելու ռուս-ամերիկյան տնտեսական հարաբերությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս