Forbes հանդեսը նշել է աշխարհի լավագույն հյուրանոցներն ունեցող երկրները: Ամենամյա ցուցակում, որը կազմվել է 58-րդ անգամ, տեղ են գտել 29 պետությունների 154 հինգաստղանի հյուրանոցներ:
Չինաստանի մայրաքաղաքն այստեղ ապրող դոլարային միլիարդատերերի թվաքանակով առաջ է անցել Նյու Յորքից:
«Ամբողջ Ավստրիայում հաշվվում է մոտ 6-7 հազար հայություն և մեծամասնությունը` գրեթե 3-4 հազարը, ապրում են Վիեննայում: Համայնքներ ունենք Գրաց, Բրեգենց, Ինսբրուք քաղաքներում, բայց կենտրոնը Վիեննան է: Այստեղ գործում է Սուրբ Հռիփսիմե հայկական եկեղեցին, որին կից` Հովհաննես Շիրազ դպրոցը, ուր սովորում է 140 աշակերտ: Դպրոցում սովորում են հայոց լեզու, գրականություն, կրոն, հայ ժողովրդի պատմություն, աշխարհագրություն, հայրենագիտություն, երգ-պար»,-տեղեկացրեց Հայր Տիրանը:
ԱՄՆ-ի Միսուրիի նահանգի Սենտ Լուիս քաղաքի դատարանը Johnson & Johnson (J&J) ընկերությանը պարտավորեցրել Է 72 միլիոն դոլար վճարելւ քաղցկեղից մահացած ամերիկուհու ընտանիքին, քաղցկեղ, որը նրա մոտ իբր առաջացել Էր ընկերության արտադրանքի գործածման հետեւանքով:
Հարցազրույց տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ – Պարոն Պետրոսյան, չնայած ԱՄՆ-ի և ՌԴ-ի կողմից մշակված համաձայնությանը, որը վերաբերում է սիրիական կոնֆլիկտի բոլոր կողմերին, բացի ահաբեկիչներից, Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, թե Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կարող է սկսվել «թեժ պատերազմ» Սիրիայի հակամարտության պատճառով: Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է ռուս-թուրքական պատերազմ Սիրիայի տարածքում՝ […]
Կապված Հայաստանին մատակարարված 200 միլիոն դոլարի սպառազինությունների հետ՝ պաշտոնական Բաքուն Ռուսաստանի ԱԳՆ-ին բողոքի նոտա է հղել, հայտնում է Trend-ը` հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուս ժողովրդին թշնամի չի համարում ու հույս ունի նորմալացնել ռուս-թուրքական հարաբերությունները, հայտնում է RIA Novosti-ն:
Չինաստանի մայրաքաղաքն առաջ է անցել Նյու Յորքից այդտեղ բնակվող դոլարային միլիարդատերերի թվով, հայտնում է BBC-ն:
Վիճակն ավելի է բարդացնում ռուս-թուրքական լարվածությունը, որը լուրջ հետևանքներ կարող է ունենալ հայ-ադրբեջանական հակամարտության տեսանկյունից` հաշվի առնելով Թուրքիա-Ադրբեջան, Ադրբեջան-Ռուսաստան, Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Հարավային Կովկասը տեսականորեն Ռուսաստանի և Թուրքիայի հնարավոր առճակատման, հարաբերությունների սրման դեպքում երրորդ և ամենահավանական դաշտն է:
ԱՄՆ Միսսուրի նահանգի դատարանը պարտավորեցրել է կոսմետիկ ապրանքների խոշորագույն արտադրող Johnson & Johnson ընկերությանը վճարել 72 մլն դոլար այն կնոջ ազգականին, ով մահացել է քաղցկեղից, հայտնում է TASS-ը:
Մարդու իրավունքները լրջորեն խախտվում են փաստացի ողջ աշխարհում, ինչը սպառնալիքի տակ է դնում վերջին 70 տարում ձեռքբերումներն այդ ոլորտում: Նման նախազգուշացնող հայտարարությամբ է հանդես եկել այսօր Amnesty International ոչ կառավարական կազմակերպությունը, որը Լոնդոնում հրապարակել է զեկույց 2015թ. աշխարհի 160 երկրում մարդու իրավունքների հետ կապված վիճակի մասին:
«Ես կարծում եմ, որ համաձայնագիրը մեծապես ծառայելու է Թուրքիայի քաղաքական շահերին և հավակնություններին Սիրիայում: Թուրքիան ևս ցանկանում է բանակցությունների կողմ դառնալ՝ ունենալով հստակ տարածքային հավակնություններ Սիրիայում»,- ասում է Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Իտալիայի նախկին վարչապետ, «Առա´ջ, Իտալիա» կուսակցության նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին որոշում է կայացրել հրաժարվել մսի օգտագործումից, հայտնում է Corriere della Sera թերթը:
Թուրքիայում ռազմական վարժանքներ անցկացնող քուրդ զինյալները որպես թիրախ են օգտագործում երկրի հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պատկերը:
2016թ. հունվարին փախստականների մեծ մասը Գերմանիա է ժամանել առանց անձը հաստատող փաստաթղթերի, գրում է Berliner Morgenpost թերթը:
ՆԱՏՕ-ի երկրները պետք է սթափ գնահատեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամեն օր ավելացող հանցագործությունների թիվն ու որոշեն՝ հարկավո՞ր է արդյոք իրականում իրենց նման դաշնակից, գրում է Huffington Post-ը:
Նեպալի արևմուտքում անհետացած ինքնաթիռում գտնվող բոլոր՝ 23 մարդիկ զոհվել են, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Այսօր գործող իրավական դաշտի պայմաններում ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելու դեպքում ՀՀ-ում վճարվում է ԱԱՀ: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
Ադրբեջանի կառավարությունը միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի թույլ չտա, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսն ընդունի «Ադրբեջանի ժողովրդավարության մասին ակտ» (HR 4264) անվանումով օրինագիծը, որը փետրվարի սկզբին առաջադրվել է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթի կողմից, հայտնում է Turan-ը:
Սիրիական բնակավայրերի թվում, որտեղ խաղաղություն է հաստատվել, Ժուալեկն է: Սիրիայի ընդդիմության զինված խմբավորումները 9 կմ նահանջել են այդ գյուղակից՝ համաձայն Սիրիայի կառավարական զորքերի ու կառավարության պայմանավորվածության համաձայնության, տեղեկացնում է LifeNews-ը:
Իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին որոշում է կայացրել կառավարական փոփոխությունների վերաբերյալ: Դրանք իրականացվելու են մարտին:
Նվազագույնը 3 մարդ է զոհվել ԱՄՆ-ի հարավային նահանգները պատուհասած ուժեղ տորնադոյի հետևանքով, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով BBC-ին:
Ռուսաստանի Դաշնության ու Թուրքիայի միջև կարող է սկսվել «թեժ պատերազմ» Սիրիայի հակամարտության պատճառով:
Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, երթուղային ավտոբուսի ու մարդատար մեքենայի բախման հետևանքով զոհվել է 1 մարդ, 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը Ռուսաստանում անցած տարվա տվյալներով հերթական անգամ արձանագրել է մարդու իրավունքների վիճակի լուրջ վատթարացում, հայտնում է BBC-ն:
Ներկուսակցական ընտրություններում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը համոզիչ հաղթանակ է տարել Նևադա նահանգում՝ հավաքելով ձայների 42%-ը, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ընտրողների շրջանում անցկացված սեփական հարցումներին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան հույս ունի, որ անհրաժեշտ չի լինի միջոցառումներ ձեռնարկել Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի պայմանավորվածության խափանման դեպքում, հայտնում է TASS-ը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 16-ի հրամանագրերով պարգևատրվել են մի խումբ եվրոպատգամավորներ: ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, պատգամավոր Յացեկ Սարիուս-Վոլսկին (Լեհաստան) պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Սիրիայի կառավարությունը հայտարարել է «ամերիկա-ռուսական պայմանավորվածությանը համապատասխան ռազմական գործողությունները դադարեցնելու» իր համաձայնության մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս որոշումը մեկնաբանելով` հանրապետության ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Մեքդադը հայտարարել է, որ Դամասոսը նման քայլի է դիմել ռուս ընկերների հետ խորը բանակցություններից հետո: