«Ռուսաստանը պատրաստ է կատարել իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի առջև, ինչն էլ անում է ներկայումս, ու, եթե այս ֆոնին Ադրբեջանը պակասեցնում է զինտեխնիկայի գնումը, ապա մեզ համար ԼՂ հակամարտության կողմերի միջև հավասարակշռությունը վերականգնելու հարցը շատ ավելի հեշտանում է»:
Dolce&Gabbana իտալական նորաձևության տունը քննադատության է ենթարկվել իր կայքում ցուցադրված կոշիկի պատճառով, որը ներկայացվել է որպես «ստրուկի սանդալ»:
«Եթե Հայաստանն ի վիճակի չէ Իրանի հետ այս հարցերում համագործակցել, ապա միայն բնական է, որ Իրանն այլուր կփնտրի գործընկերներ, մանավանդ՝ հիմա, երբ այլևս կաշկանդված չէ արևմտյան պատժամիջոցներով»,- ասում է Լիլիթ Գևորգյանը։
ՌԴ ներքին գործերի նախարարության և դաշնային անվտանգության ծառայության Մոսկվայի ղեկավարությունը նախատեսում է պարգևատրման ներկայացնել ոստիկաններին, ովքեր ձերբակալել են երեխայի սպանության մեջ կասկածվող Գյուլչեխրա Բոբոկուլովային: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստին», այդ մասին ասել է Մոսկվայի ոստիկանության ղեկավար Անատոլի Յակունինը:
Թուրքական գազային ընկերությունները մտադիր են դատական կարգով բողոքարկել դեպի Թուրքիա գազի մատակարարման ծավալների կրճատման վերաբերյալ «Գազպրոմ» ընկերության որոշումը: Այդ մասին հայտնել է թուրքական Hurriyet-ը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ՝ Հետախուզության կոմիտեի նախագահ Դևին Նունեսը և Հատկացումների հանձնախողովի անդամ Դևիդ Վալադաոն միջազգային հանրությանը կոչ են արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:
Ավստրիայում ՀՀ դեսպանությունը մարտի 2-ին մասնակցել է Վիեննայում կազմակերպվող ամենամյա «Օղու փառատոնին»: Հայաստանից բացի, իրենց երկրներում արտադրված օղիներն էին ներկայացրել Ռուսաստանը, Ավստրիան, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Մոլդովան, Մոնղոլիան, Լեհաստանը, Սլովակիան և Սլովենիան:
ԱՄՆ կոալիցիան 29 հարված է հասցրել Սիրիայում ու Իրաքում ԴԱՒՇ-ի դիրքերին, հայտնում է Reuters-ը:
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, մարտի 20-ին Ռուսաստանում տեղի կունենա նավթարդյունահանող երկրների հանդիպում: «Ե’վ Սաուդյան Արաբիան, և’ Ռուսաստանը, բոլորը վերադառնում են բանակցային սեղանի շուրջ»,- հայտնել են Նիգերիայի նավթի նախարարությունից:
Իրանը մոտ օրերս կներկայացնի հայրենական արտադրության «Կարրար» տանկը, հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ, Ռուսաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինին: Այս մասին Ռոգոզինը գրել է Facebook-ի իր էջում:
ԴԱԻՇ-ը կազմակերպել է 5 կանանց հրապարակային մահապատիժ: Մահապատժի ենթարկվածների թվում եղել է նաև բժիշկ, ով հրաժարվել է բուժել զինյալներին:
Թուրքիայում 1845 գործ է հարուցվել երկրի քաղաքացիների կողմից նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով՝ սկսած 2014 թվականին մանդատն ստանալուց ի վեր:
Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ևս աջակցում է Գյումրիի լքված տնակային ավաններում բնակվող գյումրեցիներին աջակցելու մի խումբ երիտասարդների նախաձեռնությանը:
Սիրիայի պետական տեղեկատվական գործակալությունը՝ SANA-ն, հայտնել է, որ Սիրիայի բոլոր նահանգներում էլեկտրականությունն անջատվել է:
2 կանայք, ովքեր այսօր նռնակներով հարձակվել էին Ստամբուլի արվարձաններից մեկում տեղակայված ոստիկանական տեղամասի վրա, սպանվել են, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ Ներկայացուցիչների արտասահմանյան հարցերով կոմիտեն երեկ միաձայն երկու բանաձև է ընդունել, որոնք Օբամայի ադմինիստրացիայից պահանջում են ավելի վճռական գործողություններ ձեռնարկել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ու օգնել Սիրիայի ժողովրդին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ հայերի մասին արած վերջին ռասիստական հայտարարությունը լայն քննարկման պատճառ է դարձել: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (ԺԴԿ) ընտրված Գարո Փայլանը ներքին գործերի, առողջապահության, մշակույթի և զբոսաշրջության նախարարությունների բյուջեների քննարկման ժամանակ վարչապետին խիստ քննադատության է ենթարկել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Կոնգրեսականներին ուղղված նամակում նրանք առաջարկում են աջակցել ՀՀ-ին և ԼՂՀ-ին տրամադրվող արտաքին օգնության 7 առաջնահերթ ուղղությունների: Մասնավորապես, առաջարկվում է առնվազն 5 մլն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար և կայուն զարգացման ծրագրերի համար, իսկ առնվազն 40 մլն դոլար՝ Հայաստանի տնտեսական օգնության համար (ներառյալ Տնտեսական աջակցության հիմնադրամի, թմրամիջոցների շրջանառության դեմ միջազգային պայքարի և առողջապահության միջազգային ծրագրերի շրջանակ ներում):
Երեխայի սպանության մեջ մեղադրվող Գուլչեխրա Բոբոկուլովան անմեղսունակ մարդու տպավորություն է թողնում, այդ պատճառով էլ նրա խոսքերին պետք է զգուշավորությամբ վերաբերել: Նման կարծիք, ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այսօր հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Google ընկերության նախկին գլխավոր տնօրեն ու Alphabet մայր ընկերության նախագահ Էրիկ Շմիդտը ներգրավվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության աշխատանքում:
Վաշինգտոնում Ադրբեջանի համար առանցքային լոբբիստ համարվող Դեն Բարթոնը հրաժարվել է շարունակել պաշտպանել Ադրբեջանին, քանի որ Բաքուն արդեն մեկ տարի է` չի վճարում խոստացված աշխատավարձը:
«Մեր նպատակն է՝ աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, բայց նման հարց մենք չենք քննարկել»,- ասաց Էլգերսման:
Սիրիայի ռազմաօդային ուժերն այսօր հարված են հասցրել Իրաքի հետ սահմանակից Բու-Քեմալ քաղաքում տեղակայված ԴԱԻՇ-ի բազային: Ինչպես հայտնում է «Ալ Մանար» հեռուստակայանը, օդային գրոհի ընթացքում ոչնչացվել է զինյալների շտաբը, զոհերի թվում է նաև ԴԱԻՇ-ի պարագլուխներից մեկը՝ Մադլյուլա ար-Ռաբիան:
«Կարծում եմ, որ լարվածության թուլացումը վերջին շաբաթների ընթացքում կապված է նաև ԱՄՆ-ի և Աևմուտքի հետ Ադրբեջանի նոր քաղաքականություն վարելու փորձերի հետ,կապված այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանի և ՀՀ-ի նախագահը ԱՄՆ-ում Միջուկային անվտանգության համաժողովին են մասնակցելու, որտեղ հանդիպման հնարավորությունը չի բացառվում, բայց կա վտանգը, որը շարունակվում է»,- նշեց Դավիթ Շահանզարյանը:
Արաբական պետությունների լիգայի ներքին գործերի նախարարները քվեարկել են մուսուլմանական «Հեզբոլլահ» խմբավորումը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու օգտին, հայտնում է BBC-ն:
Իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հայտնում է, որ ռուսական ու սիրիական կառավարական ավիացիան պարբերաբար ավերում է սիրիական հիվանդանոցները Հալեպ քաղաքի շրջաններում ռազմական օպերացիայի շրջանակում, հայտնում է BBC-ն:
Բացելով ԵԱՏՀ-ի կոլեգիայի նիստը՝ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ hանձնաժողովը պետք է ավելի ակտիվ դիրք բռնի եվրասիական ինտեգրման ամրապնդման հարցում: «Եվրասիական տնտեսական միությունում գործընկեր երկրների միջեւ թերինտեգրումը մարտահրավեր է Միության կայունությանը»,-հայտարարել է ԵԱՏՀ-ի Կոլեգիայի նախագահը:
«Որդիս ռասիստական փամփուշտով է սպանվել: Արդարություն եք ասում, սակայն արդարություն չկա: Դատավորին որոշ բաներ ասացինք, սակայն մեզ լուրջ չընդունեցին: Մեզ անհանգստացնում է այն, որ արդարություն չկա: Օրինակ, որոշ զինվորների առաջին վկայությունները չեն ընդունվել: Այս ամենը կարծես թատերական բեմականացում լինի»:
Հզոր պայթյուն է որոտացել Ստամբուլի արվարձաններից մեկում՝ ոստիկանական տեղամասերից մեկի հարևանությամբ: Այս մասին հայտնում է CNN Türk-ը: