Forbes-ը հրապարակել է լավագույն հյուրանոցներն ունեցող երկրների ցուցակը
Forbes հանդեսը նշել է աշխարհի լավագույն հյուրանոցներն ունեցող երկրները: Ամենամյա ցուցակում, որը կազմվել է 58-րդ անգամ, տեղ են գտել 29 պետությունների 154 հինգաստղանի հյուրանոցներ:
Առանձին վերցրած երկրում՝ վարկանիշում հայտնված հինգաստղանի հյուրանոցների թվաքանակով առաջատարը դարձել է Ֆրանսիան: Փորձագետները ցուցակում ներառել են Փարիզի ինը լյուքս հյուրանոցներ: Դրանց թվում են՝ Four Seasons Hotel George V-ն, Le Bristol-ը, Hotel Plaza Athenee-ն:
Երկրորդ տեղը գրավել է Իտալիան, վարկանիշում ընդգրկվել է «հինգ աստղ» դասի տեղական ութ հյուրանոց: Դրանք գտնվում են Հռոմում (Hotel de Russie, Hotel Eden, Hotel Hassler Roma и J.K. Place Roma), ինչպես նաեւ Ֆլորենցիայում եւ Միլանում:
Ընդամենը ցուցակում տեղ են գտել Four Seasons վեց հյուրանոց ամբողջ աշխարհում, ինչն ամենահաջողակն է դարձնում այդ բրենդը:
Բացի հինգաստղանի հյուրանոցներից, հանդեսի վարկանիշում տեղ են գտել չորսաստղանիներ (411 անվանում), ինչպես նաեւ ավելի ցածր կարգի հյուրանոցներ, որոնք հայտնվել են «հանձնարարվողների» շարքում (ընդամենը 159 օբյեկտներ):
Հրատարակության փորձագետները տարվա ընթացքում անանուն այցելել են հյուրանոցներ եւ դրանք գնահատել ըստ ավելի քան 500 չափանիշների: