Սերժ Սարգսյանը պարգևատրել է մի խումբ եվրոպատգամավորների
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 16-ի հրամանագրերով պարգևատրվել են մի խումբ եվրոպատգամավորներ: ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, պատգամավոր Յացեկ Սարիուս-Վոլսկին (Լեհաստան) պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին (Լեհաստան) պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով` հայ-կիպրական բարեկամական կապերի զարգացման, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարան-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Էլենի Թեոխարուսը (Կիպրոս) պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, պատգամավոր Չարլզ Թաննոքը (Միացյալ Թագավորություն) պարգևատրվել է Երախտագիտության մեդալով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը (Լյուքսեմբուրգ) պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորհրդարանական համագործակցության ամրապնդման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Հեյդի Հաուտալան (Ֆինլանդիա) պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել Եվրոպական խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Ժան-Մարի Կավադան (Ֆրանսիա), Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, պատգամավոր Կնուտ Ֆլեկենշտեյնը (Գերմանիա) և Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, պատգամավոր Յարոմիր Շտետինան (Չեխիա):