Բաժիններ՝

«Դամասկոսը զինադադարի մասին որոշումը կայացրել է Մոսկվայի հետ խորհրդակցությունից հետո». Սիրիայի ԱԳՆ

Սիրիայի կառավարությունը հայտարարել է «ամերիկա-ռուսական պայմանավորվածությանը համապատասխան ռազմական գործողությունները դադարեցնելու» իր համաձայնության մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս որոշումը մեկնաբանելով` հանրապետության ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Մեքդադը հայտարարել է, որ Դամասոսը նման քայլի է դիմել ռուս ընկերների հետ խորը բանակցություններից հետո:

«Զինադադարը չի խանգարի սիրիական բանակին շարունակել հետապնդել ահաբեկիչներին: Ես կարծում եմ, որ առաջիկա օրերին մենք նոր հաղթանակների կհասնենք»,-ասել է Մեքդադը:

«Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության հաջող իրականացման համար ՍԱՀ-ի կառավարությունը հավաստում է իր պատրաստակամությունը Ռուսաստանի հետ շարունակելու կոորդինացումն այն շրջանները ճշտելու համար, որոնցում կդադարեցվեն մարտական գործողությունները, եւ այն զինված խմբավորումները, որոնց հետ զինադադարը կպահպանվի համաձայնեցված ժամանաշրջանում»,-ավելի վաղ ասված էր ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29