Բաժիններ՝

Վաշինգտոնը Մոսկվային նոր պատժամիջոցներով է սպառնում. Wall Street Journal

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան հույս ունի, որ անհրաժեշտ չի լինի միջոցառումներ ձեռնարկել Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի պայմանավորվածության խափանման դեպքում, հայտնում է TASS-ը:

Հակառակ դեպքում որպես տարբերակ է նշվում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացումը, հայտնում է Wall Street Journal-ը:

«Մենք միշտ հայտարարել ենք, որ Ռուսաստանի մասին դատելու ենք նրա գործերով, այլ ոչ թե խոսքերով: Նման մոտեցումը պահպանվում է նաև երկուշաբթի օրը Սիրիայում թշնամական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունից հետո»,- պարբերականը ներկայացնում է Վաշինգտոնի ադմինիստրացիայի իր աղբյուրի խոսքերը:

«Հաշվի առնելով Սիրիայի այդ հակամարտության ողբերգական պատմությունը՝ մենք կխուսափենք պարտքի կատարումից, եթե չպատրաստենք տարբեր պահուստային պլաններ: Որպեսզի ամեն ինչ պարզ լինի՝ մեր գործողություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ»,- հավելել է աղբյուրը:

Նա, սակայն, հիշեցրել է Վաշինգտոնի բացասական վերաբերմունքի մասին, որ վերջինս ունի Ռուսաստանի կողմից Բաշար Ասադին օգնելու վերաբերյալ:
Նրա խոսքով՝ Օբամայի խորհրդականների մեծ մասը կողմ է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս