Բաժիններ՝

Թրամփը համոզիչ հաղթանակ է տարել Նևադայի ներկուսակցական ընտրություններում

Ներկուսակցական ընտրություններում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը համոզիչ հաղթանակ է տարել Նևադա նահանգում՝ հավաքելով ձայների 42%-ը, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ընտրողների շրջանում անցկացված սեփական հարցումներին:

Կան տվյալներ այն մասին, որ Թրամփը հավաքել է ձայների ամենամեծ քանակությունն անգամ Լատինական Ամերիկայի ընտրողների շրջանում, չնայած նախկինում մի քանի անգամ հայտարարություններ էր արել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու վերաբերյալ:

Երկրորդ տեղի համար պայքարն ընթանում է Ֆլորիդայի սենատոր Մարկ Ռուբիոյի (նախնական արդյունքը՝ 25%) ու Տեխասի սենատոր Թեդ Կրուզի միջև (21%):
Նախնական տվյալներով՝ Նևադայի ընտրություններին մասնակցել է ռեկորդային թվով ընտրող:

Նևադան դարձավ չորրորդ նահանգը, որտեղ անցկացվել են հանրապետականների ներկուսակցական ընտրություններ, որոնցից երեքում հաղթանակել է Թրամփը՝ միայն Այովա նահանգում զիջելով Թեդ Կրուզին:

Հաջորդ ներկուսակցական ընտրությունները տեղի կունենան մարտի 1-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29