Johnson & Johnson-ն 72 մլն դոլար կվճարի քաղցկեղից մահացած ամերիկուհու ընտանիքին
ԱՄՆ-ի Միսուրիի նահանգի Սենտ Լուիս քաղաքի դատարանը Johnson & Johnson (J&J) ընկերությանը պարտավորեցրել է 72 միլիոն դոլար վճարելւ քաղցկեղից մահացած ամերիկուհու ընտանիքին, քաղցկեղ, որը նրա մոտ իբր առաջացել էր ընկերության արտադրանքի գործածման հետեւանքով: Այս մասին գրում է Associated Press գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ Ալաբամայի նահանգի բնակչուհի Ջեքի Ֆոքսը J&J-ին դատի էր տվել տալկ պարունակող մանկական ցանափոշու եւ այլ արտադրանքների գործածումից հետո ձվարանների քաղցկեղի զարգացման պատճառով: Նա մահացել է 2015 թվականի հոկտեմբերին:
Ամերիկուհու ընտանիքին փոխհատուցում վճարելու վճիռը երդվյալների ժյուրին կայացրել է փետրվարի 22-ի ուշ երեկոյան: Փետրվարի 23-ին J&J-ի ներկայացուցիչը հայտարարել է, թե ընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Ջերսիի նահանգում, քննարկում է բողոքարկում տալու որոշումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: