Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ սիրիահայությանն աջակցություն ցուցաբերելու հարցերի շուրջ:
Ռուսաստանի դեմ սահմանափակիչ միջոցառումներն անհրաժեշտ է երկարաձգել միանգամից 1 տարով, որպեսզի Մոսկվային ճիշտ ազդանշան տան այն մասին, որ պատժամիջոցների շուտափույթ չեղարկում տեղի չի ունենա։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Էլմար Բրոկը, հայտնում է «Ուկրինֆորմը»։
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը հայտարարել է, որ վեհաժողովը պետք է անի հնարավոր ամեն ինչ՝ լիագումար նիստերի սրահ վերադարձնելու Ռուսաստանի ներկայացուցիչներին, որոնք լքել էին ԵԽԽՎ-ն պատժամիջոցների պատճառով, հայտնում է pravda.com.ua-ն։
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը սխալ է անվանել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսության դադարեցումը և ընդգծել, որ ներկայումս աշխարհը հասել է վտանգավոր կետի։
Ռուսաստանը մտադիր է Սիրիայի նավահանգստային Տարտուս քաղաքում մշտական հիմունքով ռազմածովային բազա տեղակայել, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը։
Ռուսաստանն ու Թուրքիան ռուս զբոսաշրջիկների համար թուրքական հանգստավայրերում ռուբլով վճարումներ կատարելու վերաբերյալ վերսկսել են քննարկումները նախարարական մակարդակով, հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի հետ հանդիպումից հետո։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Այսօր Ստրասբուրգում իր աշխատանքն է սկսում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը։
Մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա։ Հայտնի է, որ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Ստամբուլում ընթացող 23-իդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսին։
«Վերջին մի քանի տարվա ընթացքում պատերազմները չեն դադարում, սպանությունները չեն դադարում, Սիրիայի դեպքերում չես կարող ասել՝ քանի հոգի զոհվեց, քանի որ դրանք սպանություններ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը։
Բելառուսն ու Ռուսաստանը կարգավորել են նավթագազային վեճը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ վստահ է՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույնպես գրանցվելու է ընտրողների բարձր ակտիվություն և հաղթելու են արժանի թեկնածուները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արդեն 99%-ով հայտնի են, և ըստ Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալների՝ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է 48. 6% ձայներ, նախկին նախագահ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը՝ 27%, և 5%-ի շեմը դժվարությամբ հաղթահարել է «Հայրենասերների Ալյանս» կուսակցությունը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը։
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կայացել են։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ Թբիլիսիի մեծամասնական 22 շրջաններից 18-ում տեղի կունենա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ։
Մոսկվայի և Անկարայի միջև համաձայնագիրը «Թուրքական հոսք» նախագծի վերաբերյալ կարող է ստորագրվել Ստամբուլում, որտեղ հոկտեմբերի 10-12-ը տեղի կունենա առևտրա-տնտեսական համագործակցության ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստը։
ԱՄՆ Բելլինգհեմ քաղաքի (Վաշինգտոն նահանգ) օդանավայականից պայթյունի սպառնալիքի պատճառով ուղևորների տարհանում է տեղի ունեցել երեկ՝ տեղի ժամանակով մոտավորապես ժամը 15.30-ի սահմաններում։
Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը բանակցություններ է վարել Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի հետ, կողմերը քննարկել են թուրքական «Ակկույու» ատոմակայանի նախագիծը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով «Ռոսատոմի» տարածած հաղորդագրությանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում այսօր հանդիպել է ВР-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտ Դադլիի հետ
ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի հեռուստատեսային բանավեճը Վաշինգտոնի Սենտ-Լուիսի համալսարանում սկսվել է դերային մոդելների մասին հարցից և անմիջապես անցում կատարել 2005թ. տեսագրությանը, որտեղ Թրամփը մասնավորապես պարծենում է, թե ինչպես է «սեղմել» կանանց, համբուրել նրանց և դիպչել նրանց ինտիմ մասերին, հայտնում է The Guardian-ը։
Թանկարժեք քարը հայտնաբերվել է Փարիզի No Adress հյուրանոցի մերձակայքում, հյուրանոց, որտեղ աշխարհահռչակ ֆոտոմոդելը հարձակման Էր ենթարկվել: Քննիչների կարծիքով՝ մեծ Է այն բանի հավանականությունը, որ դրա վրա մնացել են հարձակվողներից առնվազն մեկի ԴՆԹ-ի հետքերը: Դա կարող Է կարեւոր ապացույց դառնալ հետաքննության համար:
Պաշտոնական Բաղդադը Իրաքում թուրքական զորքերի գտնվելու փաստի առնչությամբ սկսել է առավել խիստ հայտարարություններով հանդես գալ: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Իրաքի վարչապետ Հայդար էլ Իբադին հայտարարել է, որ որևէ կերպ չեն ընդունելու թուրքական զորքերի ներկայությունն իրենց երկրի տարածքում:
Աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Ադրբեջանի Գուբա քաղաքի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին։
Ճանճի հետ կապված միջադեպը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք Է տվել Twitterում եւ Facebookում՝ դառնալով հեռուստաբանավեճի արդյունքների շուրջ ամենաքննարկվող թեմաներից մեկը:
Լեհական կինոյի դասական Անջեյ Վայդան մահացել է 90 տարեկանում, հայտնում է BBC-ն։
Շվեդիայի Մալմյո քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կոտրվել են ակումբի դռներն ու վնասվել երկրորդ հարկի պատուհանները։
Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում աջակցել է ԱՊՀ-ի կազմից դուրս գալու որոշմանը։
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը ընդհանուր առմամբ գոհ է մնացել Վրաստանի խորհրդարանական ընտրություններից, հայտնել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) պատվիրակության ղեկավար Պաոլո Ալլին։
Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ Վրաստանի օրենսդրական մարմին է անցնում 3 կուսակցություն՝ իշխող «Վրացական երազանքը», երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» և «Վրաստանի հայրենասերների դաշինքը»: