Բաժիններ՝

«Թուրքական հոսքի» վերաբերյալ համաձայնագիրը կարող է ստորագրվել Ստամբուլում

Մոսկվայի և Անկարայի միջև համաձայնագիրը «Թուրքական հոսք» նախագծի վերաբերյալ կարող է ստորագրվել Ստամբուլում, որտեղ հոկտեմբերի 10-12-ը տեղի կունենա առևտրա-տնտեսական համագործակցության ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստը։

Այս մասին թուրքական Hürriyet-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։

«Միջկառավարական համաձայնագրի նախագիծը պատրաստ է։ Մի քանի որոշման ընդունման նպատակով ռուսական կողմն ակտիվ շփումներ է անցկացնում թուրքական կողմի հետ։ Կա համաձայնագրի կնքման շանս»,- նշել է նա։

Նախագիծը սառեցվել էր այն բանից հետո, երբ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները վատացան 2015թ. նոյեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս