Բաժիններ՝

Ստամբուլում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը

Աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի «Թարաբյա» պալատում։
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում Ալիևին դիմավորել են Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը և այլ պաշտոնյաներ։

Ալիևը Թուրքիա է մեկնել՝ մասնակցելու Համաշխարհային էներգետիկ XXIII ֆորումին, որն անցկացվում է հոկտեմբերի 9-13-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս