Բաժիններ՝

ՌԴ-ն ու Թուրքիան վերսկսել են երկխոսությունը թուրքական հանգստավայրերում ռուբլով վճարումներ կատարելու վերաբերյալ

Ռուսաստանն ու Թուրքիան ռուս զբոսաշրջիկների համար թուրքական հանգստավայրերում ռուբլով վճարումներ կատարելու վերաբերյալ վերսկսել են քննարկումները նախարարական մակարդակով, հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի հետ հանդիպումից հետո։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Նախարարներն այդ հարցի վերաբերյալ քննարկումներն սկսել էին անցած տարում, երբ թուրքական կողմն առաջարկեց ռուսաստանցի զբոսաշրջիկներին հնարավորություն տալ հանգստավայրերում վճարումներ կատարել ռուբլով, այդ թվում՝ բժշկական ծառայությունների համար:

Այնուհետ այդ թեման կորցրեց արդիականությունը, քանի որ երկու երկրների հարաբերությունները սառեցին և թուրքական հանստավայրեր չարտերթային ավիափոխադրումների արգելքի թեման կորցրեց իր արդիականությունը։
Ներկայումս քննարկումները վերսկսվել են, հաստատել է Ուլյուկաևը։
«Հուսով եմ՝ Կենտրոնական բանկերը ներկայումս կխոսեն այդ մասին»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31