Բաժիններ՝

«Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կայացել են». Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կայացել են։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

«Ցանկանում եմ շնորհավորել բոլորին, 2016թ. հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կայացել են։ Բոլորի գնահատմամբ՝ դրանք եղել են թափանցիկ, ազատ և ժողովրդավարական ընտրություններ։

Ցանկանում են շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին ակտիվության և բարձր քաղաքացիական պատասխանատվության վրա։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջազգային և տեղական ոչ կառավարական կազմակերպություններին ընտրությունների մոնիթորինգ անցկացնելու և ակտիվ ներգրավվածության համար։ Նրանց մեծ մասն արդեն դրական է գնահատել Վրաստանի խորհրդարանական ընտրությունները»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին։

Նրա խոսքով՝ միջազգային դիտորդական կազմակերպություններն արդեն շնորհավորել են Վրաստանին ընտրությունների անցկացման առնչությամբ, ինչը նշանակում է, որ ապահովվել է ժողովրդավարական նախընտրական միջավայրն ու անցկացվել են արդար, ազատ ընտրություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31