Բաժիններ՝

Ռուսաստանը որոշել է Սիրիայում մշտական ռազմաբազա տեղակայել

Ռուսաստանը մտադիր է Սիրիայի նավահանգստային Տարտուս քաղաքում մշտական հիմունքով ռազմածովային բազա տեղակայել, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը։

Նրա խոսքով՝ գերատեսչությունն արդեն համաձայնեցնում է համապատասխան փաստաթղթերը։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Պատրաստականության աստիճանը բավական բարձր է, և մենք հուսով ենք՝ շուտով կխնդրենք վավերացնել այդ փաստաթղթերը»,- հայտնել է Պանկովը։

ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Վիկտոր Կրավչոնկոն Interfax-ին հայտնել է, որ ռազմածովային բազայի խնդիրը տեղակայման կետի և ողջ ենթակառուցվածքի պաշտպանությունն է, այդ թվում՝ հակաօդային և հականավային պաշտպանությունը։
Նրա խոսքով՝ այդ խնդրի իրականացման համար անհրաժեշտ է տեղակայել «ցամաքային բաղկացուցչի զգալի կոնտինգենտ»։

2015թ. մարտին Դաշնային խորհրդի կոմիտեի պաշտպանության և անվտանգության հարցով ղեկավար վիկտոր Օզերովը հայտարարել էր, որ Ռուսաստանը դեռ Տարտուսում մշտական ռազմաբազա մտադիր չէ ստեղծել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս