Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի ԽՎ-ն Վրաստանի ընտրություններում գրանցել է բռնության անընդունելի դեպքեր

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը ընդհանուր առմամբ գոհ է մնացել Վրաստանի խորհրդարանական ընտրություններից, հայտնել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) պատվիրակության ղեկավար Պաոլո Ալլին։ Այդ մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևել են ներկայացուցիչների ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրների խորհրդարաններից։ Պաոլո Ալլին նշել է, որ դաշինքի դիտորդները ոչ միայն մոնիթորինգ են անցկացրել ընտրության օրը՝ հոկտեմբերի 8-ին, այլև նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Նրա խոսքով՝ բաց ընտրությունների անցկացումը Վրաստանի քաղաքացիների ջանքերի արդյունքն է։

«Վրաստանը ևս մեկ անգամ հաստատեց տարածաշրջանում ժողովրդավարական փոխակերպումների առաջատարի իր կարգավիճակը։ Այդ ընտրությունները մեզ մեծ հույսեր են տալիս և մղում՝ աջակցելու Վրաստանին եվրաատլանտյան ճանապարհին»,- ընդգծել է նա երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Միաժամանակ, նա մատնանշել է որոշակի թերություններ, որ հայտնաբերել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ն։
Ալլին նշել է, որ քվեարկության ընթացքում տեղ են գտել բռնությունների անընդունելի և անթույլատրելի դեպքեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս