Բաժիններ՝

«Ռոսատոմի» ղեկավարը Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է «Ակկույու» ԱԷԿ-ի նախագիծը

Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը բանակցություններ է վարել Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի հետ, կողմերը քննարկել են թուրքական «Ակկույու» ատոմակայանի նախագիծը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով «Ռոսատոմի» տարածած հաղորդագրությանը։

««Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը բանակցություններ է վարել Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի հետ։ Կողմերը քննարկել են թուրքական առաջին «Ակկույու» ատոմակայանի նախագծի հարցերը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հանդիպումը կայացել է Ստամբուլում անցկացվող Համաշխարհային էներգետիկ ֆորումի շրջանակներում։

Այսօր «Ռոսատոմի» ղեկավարը կմասնակցի ֆորումի աշխատանքներին ռուսական պատվիրակության կազմում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս