Բաժիններ՝

ԵԽԽՎ նախագահը կոչ է արել Ռուսաստանին վերադարձնել վեհաժողով

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը հայտարարել է, որ վեհաժողովը պետք է անի հնարավոր ամեն ինչ՝ լիագումար նիստերի սրահ վերադարձնելու Ռուսաստանի ներկայացուցիչներին, որոնք լքել էին ԵԽԽՎ-ն պատժամիջոցների պատճառով, հայտնում է pravda.com.ua-ն։

«Իրավիճակը, երբ Ռուսաստանը բացակայում է վեհաժողովից, ոչ ոքի օգտակար չէ՝ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ վեհաժողովին, ո՛չ մյուս անդամ երկրներին։

Դուք գիտեք, որ ես քայլեր եմ ձեռնարկել ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնման համար։ Ես դա արել եմ բացահայտ՝ այդ մասին տեղեկացնելով խմբերի ղեկավարներին։ Ես հաճախ ականատես եմ եղել, որ որոշ խմբեր խոչընդոտում են երկխոսությանը, սակայն մենք պետք է առաջ գնանք»,- ասել է նա։

Ագրամունտի խոսքով՝ ինքը այսուհետ ևս աշխատելու է Ռուսաստանի վերադարձի ուղղությամբ և կոչ է արել մյուս քաղաքական գործիչներին իրեն աջակցել։
«Մենք պայմանավորվել ենք, որ քաղաքական խմբերի ղեկավարները կքննարկեն այդ իրավիճակը։ Ես կցանկանայի, որ մենք՝ բոլորս, քննարկենք այդ հարցը»,- հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս