Հայտնաբերվել է Քիմ Քարդաշյանի՝ հափշտակված զարդերից մեկը

Ոստիկանները, որոնք փնտրում են Քիմ Քարդաշյանին կողոպտած զինված ելուզակներին, գտել են կարեւոր հանցանշան՝ հափշտակված զարդերից մեկը: Այս մասին գրել է The Daily Mail թերթի Էլեկտրոնային տարբերակը՝ հղում անելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրի:

Թանկարժեք քարը հայտնաբերվել է Փարիզի No Adress հյուրանոցի մերձակայքում, հյուրանոց, որտեղ աշխարհահռչակ ֆոտոմոդելը հարձակման Էր ենթարկվել: Քննիչների կարծիքով՝ մեծ Է այն բանի հավանականությունը, որ դրա վրա մնացել են հարձակվողներից առնվազն մեկի ԴՆԹ-ի հետքերը: Դա կարող Է կարեւոր ապացույց դառնալ հետաքննության համար:

The Daily Mail-ի տվյալներով՝ թանկարժեք զարդերն ապահովագրված էին, եւ հեռուստաաստղը 4,5 մլն ֆունտ ստեռլինգի չափով վնասի փոխհատուցման հայց է ներկայացրել, այդ թվում՝ իր ամուսնու՝ ռեփեր Քանիե Ուեսթի կողմից նվիրված 3,2 մլն ֆունտ արժողությամբ ամուսնական մատանու համար: Բացի այդ, նա մտադիր Է փոխհատուցում պահանջել ստացած վնասվածքների եւ ակնկալվող վաստակից զրկվելու համար:

Տեսանյութեր

Լրահոս