Բաժիններ՝

Ձայների 99,92%-ի հաշվարկից հետո Վրաստանի խորհրդարան է անցնում 3 կուսակցություն

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ Վրաստանի օրենսդրական մարմին է անցնում 3 կուսակցություն՝ իշխող «Վրացական երազանքը», երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» և «Վրաստանի հայրենասերների դաշինքը»:

Այս մասին վկայում են ընտրատեղամասերի 99,92%-ի հաշվարկի տվյալները, որոնք հրապարակվել են Վրաստանի ԿԸՀ կայքում:

«3699 (99,92%) ընտրատեղամասերի տվյալներով՝ «Վրացական երազանքը» հավաքում է ընտրողների ձայների 48,6%-ը կամ ընտրողների 856 858 ձայն, «Միացյալ ազգային շարժումը»՝ 27,14%-ը կամ 478 416 ձայն: «Վրաստանի հայրենասերների դաշինքը» ստանում է ընտրողների ձայների 5%-ը կամ ընտրողների 88 032 ձայնը»,- հայտնում է Վրաստանի ԿԸՀ-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս