Աթաթուրքի անվան մարզադաշտն աշխարհի ամենամեծ մարզադաշտերի ցանկում է

Թուրքական «Sabah» թերթի կայքը հրապարակվել է ֆուտբոլային խաղեր հյուրընկալող աշխարհի ամենամեծ մարզադաշտերի ցանկը։ Ցանկում ընդգրկվել է նաև Թուրքիայի մարզադաշտերից մեկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Առաջին տեղում Հյուսիսային Կորեայի Ռունգրադո մարզադաշտն է, որը կարող է տեղավորել 150.000 հանդիսականի։

Ստորև ներկայացված են աշխարհի ամենամեծ ստադիոնների հնգյակը։

1. Ռունգրադո (Հյս.Կորեա) -150.000

2. Յուբա Բհարատի Կրիրանգան (Հնդկաստան)- 120.000

3. Ացտեկ- (Մեքսիկա)- 105.000

4. Ազադի մարզադաշտ (Իրան)- 100.000

5. Կամպ Նոու (Իսպանիա)- 99.354

Մեծ մարզադաշտեր ունեցող երկրների ցանկում Թուրքիան զբաղեցրել է 27-րդ տեղը։ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան օլիմպիական մարզադաշտը միակն է, որն ընդգրկված է վերոհիշյալ ցանկում։ Այն նախատեսված է 75.145 հանդիսականի համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031