Բաժիններ՝

Ստրասբուրգում իր աշխատանքն է սկսում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

Այսօր Ստրասբուրգում իր աշխատանքն է սկսում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը։

Նստաշրջանը կտևի մինչև հոկտեմբերի 14-ը։ Դրա շրջանակում ելույթ կունենան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Նստաշրջանի ընթացքում կքննարկվեն Թուրքիայում ստեղծված իրավիճակը, Ուկրաինայի հակամարտությունը, երեխայի իրավունքի հարցերը՝ կապված փոխնակ մայրության հետ, սոցիալական և ֆինանսական ապահովության հարցերը, Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունը։

Էստոնիայի ԱԳՆ ղեկավար Յուրգեն Լիգին կներկայացնի ԵՄ նախարարների կոմիտեի գործունեության վերաբերյալ զեկույց, որը նա գլխավորում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31