Վիետնամը թույլ չի տա իր տարածքում ցանկացած օտարերկրյա ռազմաբազայի տեղակայում, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Լե Հայ Բինյանին։
Իրանը ցանկանում է ավելացնել գազամատակարարումները Թուրքիային և քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ, հայտարարել է Իրանի Ազգային գազային ընկերության (NIGC) ներկայացուցիչ Մաջիդ Բուժարզադեն։
Ռուսաստանն ավարտել է Իրանին C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագրի իրականացումը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին։
Շոտլանդիայի կառավարությունը հաջորդ շաբաթ կհրապարակի Մեծ Բրիտանիայից անկախանալու մասին նոր հանրաքվե անցկացնելու մասին օրինագիծը, հայտնում է BBC-ն։
Հաղորդվում էր, որ միացվել է արհեստական շնչառության սարք։ Պխումիպոն Ադուլյադետը Չակրի դինաստիայից էր, ծնվել էր 1927թ. ԱՄՆ-ում, 1 տարի անց ընտանիքը տեղափոխվել էր Թաիլանդ, ապա մեկնել է սովորելու Շվեյցարիա։ 2016թ. հոկտեմբերի դրությամբ նա ճանաչվել էր ամենաերկարակյաց միապետը Թաիլանդի ողջ պատմության մեջ։ Ենթադրվում է, որ գահը կժառանգի նրա միակ որդին։
Ամերիկացի պոետ, երաժիշտ Բոբ Դիլանը դարձել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնում է BBC-ն
«Ներկայումս Հալեպում գտնվում է 8-10 հազար հայ. այս թիվը մեզ տրամադրել են տեղի ազգային կառույցները, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը և մեր հյուպատոսը՝ Տիգրան Գևորգյանը։ Վերջին անգամ Սիրիայի հետ կապվել եմ երեկ երեկոյան ժամը 10-ին։ Ռեիսյանն ասել է. «Այս պահին հայկական թաղամասերում խաղաղ է, պայթյուններ, հրաձգություններ չկան, և ես հենց հիմա ընկերներիս հետ խաղաղ անկյուններից մեկում նստած՝ սուրճ եմ խմում»»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը։
Արյունալի այդ գիշերվա մասին շատ է խոսվել: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների տապալումը հեղաշրջման միջոցով չարիք է ցանկացած ժողովրդավարության համար, և Թուրքիայի քաղաքացիները կարողացան վճռականորեն ապահովագրել ժողովրդավարության սերմերը իրենց երկրում:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ՝ Ժան-Մարկ Էյրոյի հետ։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում այսօր ելույթ է ունեցել Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունում հանդիպում է կայացել նախարար Նատիգ Ալիևի և իտալական Tenaris Global Services ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Ռոկկայի միջև։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է դիտարկել սիրիական հակամարտությանը միջամտելու ռազմական տարբերակը, հայտնում է Reuters-ը։
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կոչ է անում վրացական «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը ուժեղացնել «Իվանիշվիլիի խոշոր խարդախության» հայտնաբերման աշխատանքը և նյութեր հավաքել ընտրություններում կեղծարարության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի շրջանակում ադրբեջանական պատվիրակությունը՝ ղեկավար Սամեդ Սեիդովի գլխավորությամբ, հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Պաշտոնյաները պլանավորում են մինչև 2019թ. աստիճանաբար կրճատել պետական ԶԼՄ-ների ֆինանսավորումը 6-20 տոկոսով։ Դա է բխում 2017-2019թթ. Ռուսաստանի դաշնային բյուջեի նախագծից, գրում է «Վեդոմոստին»։
Իտալացի գրող և դրամատուրգ Դարիո Ֆոն՝ գրականության Նոբելյան մրցանակակիրը (1997թ.), մահացել է Միլանի հիվանդանոցում, կյանքի 91-րդ տարում, հայտնում է BBC-ն։
Հոկտեմբերի 12-ին իր 90-ամյակը տոնեց ԽՍՀՄ լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը: Աշխարհի առաջնության խաղերը կկայանան 2018 թ. հունիսի 14-ից հուլիսի 15-ը Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Սարանսկ, Կալինինգրադ, Վոլգոգրադ, Սամարա, Սոչի, Դոնի Ռոստով, Եկատերինբուրգ, Սանկտ Պետերբուրգ, Կազան քաղաքներում:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում հայտարարել է, որ դրական է համարում Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնումը «Սու-24»-ի խոցումից հետո։
Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների լավացումը չի խոչընդոտի այլ երկրների հետ հարաբերություններին, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը՝ հայտարարելով, թե Անկարան շարունակելու է վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։
Թուրքիայի ռազմաօդային ուժերը «Եփրատի վահան» օպերացիայի շրջանակում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերը։ Այս մասին հայտնում է թուրքական Haberturk թերթը։
Ականներից մեկը պայթել է դիվանագիտական ներկայացուցչության արտաքին պաշտպանության անմիջական հարևանությամբ, ևս մեկը՝ հյուպատոսական բաժնի մուտքից ոչ հեռու»,- ասված է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Երկու ամերիկուհիներ մեղադրում են ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին սեքսուալ ոտնձգություններ կատարելու մեջ։
Ռուսաստանն ստեղծել և հաջողությամբ փորձարկել է ռադիոէլեկտրոնային զենքի առաջին օրինակները, որոնք գործում են նոր ֆիզիկական սկզբունքների հիման վրա։
Միանգամից մի քանի եվրոպական երկիր է դիտարկում Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հնարավորությունը։ Դրա համար հիմք են ծառայում Ռուսաստանի ռազմական գործողությունները Սիրիայում, մասնավորապես, Հալեպ քաղաքի ռմբակոծությունը։ Այս մասին հայտնում են Times (FT) և World Street Journal պարբերականները։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իրեն զգալիորեն լավ է զգում, լրագրողներին հայտնել է հանրապետության ղեկավարի դուստրը՝ Դարիգա Նազարբաևան։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հայտարարել են, որ վերսկսում են Սիրիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները, որոնք կասեցվել էին ամսվա սկզբին։
Ռուսաստանի քաղաքացիների վստահության մակարդակը պետական կառույցների և հասարակական ինստիտուտների նկատմամբ կտրուկ նվազել է 2015 թվականի համեմատ, վկայում են «Լևադա-կենտրոնի» սոցիոլոգիական հետազոտությունները։
Լայպցիգում ձերբակալված սիրիացի Ջաբեր ալ Բաքրը, որին կասկածում են ահաբեկչական գործողություն պատրաստելու մեջ, ինքնասպան է եղել նախնական կալանման խցում: Այս մասին հայտնել է Spiegel-Online հրատարակությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրների:
Ռուսաստանի պահուստային հիմնադրամն ամբողջությամբ կծախսվի 2017թ. պետբյուջեի պակասուրդը ծածկելու վրա: Պակասուրդի չափը կազմում է ՀՆԱ-ի 3.2%-ը կամ 2.75 տրլն ռուբլի, ասվում է ՌԴ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված դաշնային բյուջեի եռամյա նախագծում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական հռետորաբանություն է անվանել ֆրանսիական իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ Հալեպին հասցված ավիահարվածները կարող են հավասարեցվել ռազմական հանցագործություններին: