Բաժիններ՝

Գորբաչովը սխալ է անվանել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսության դադարեցումը

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը սխալ է անվանել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսության դադարեցումը և ընդգծել, որ ներկայումս աշխարհը հասել է վտանգավոր կետի։

RIA Novosti-ին տված հարցազրույցում Գորբաչովը կոչ է արել արգելք դնել միջուկային զենքի վրա։ Հարցազրույցը նվիրված է եղել Ռեյկավիկում ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ հանդիպմանը։ Այդտեղ քննարկվել են միջուկային սպառազինությունների կրճատման հարցերը։

«Կարծում եմ, որ աշխարհը հասել է վտանգավոր կետի։ Չէի ցանկանա տալ կոնկրետ բաղադրատոմսեր, սակայն ուզում եմ ասել՝ անհրաժեշտ է կանգ առնել։ Անհրաժեշտ է վերսկսել երկխոսությունը։ Պետք է վերադառնալ գլխավոր առաջնայնություններին։ Դա միջուկային զենքի կրճատումն է, ահաբեկչության դեմ պայքարը, բնապահպանական աղետի կանխարգելումը»,- ասել է խորհրդային առաջնորդը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կասեցնում է ԱՄՆ-ի հետ համաձայնագրի գործողությունը պլուտոնիումի թափոնների վերացման հարցով ԱՄՆ-ի գործողությունների պատճառով։ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ հիասթափված է Ռուսաստանի այդ որոշումից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս