Գուրգեն Եղիազարյանը սիրիահայությանն օգնելու ելք է առաջարկում իշխանություններին

«Վերջին մի քանի տարվա ընթացքում պատերազմները չեն դադարում, սպանությունները չեն դադարում, Սիրիայի  դեպքերում չես կարող ասել՝ քանի հոգի զոհվեց, քանի որ դրանք սպանություններ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը։

Նրա խոսքով՝ այս ընթացքում հայ ազգը Սիրիայում տղամարդու պես կանգնեց և պաշտպանեց այն հողը, որտեղ ապրել է. «Ես ողջունում եմ դա, որովհետև արաբները մեր ժողովրդին գրկաբաց ընդունեցին, և այսօր հայերը քաջաբար կանգնած են ողջ Սիրիայով մեկ»:

Գ. Եղիազարյանի կարծիքով՝ այն, ինչ Սիրիայում է տեղի ունենում,  մեծ տերությունների խաղն է, որը, ըստ նրա՝ դեռ շարունակվելու է։

Նա նկատեց, Սիրիայում գտնվող մեր ժողովուրդն ունի մեր հայրենիքի ուղիղ օգնության կարիքը. «Փոքրիկ Հայաստանը իր շատ փոքրիկ բյուջեով և կարողություններով չի կարող օգնել սիրիահայությանը։ Առաջարկ ունեմ իշխանություններին. նրանք ունեն հսկայական մեծ ռեզերվ՝ մոտ 9 միլիարդ 8 հարյուր միլիոն ուղիղ թալանված գումար կա, այդ տասը միլիարդ դոլարից եթե կարողանան գոնե 80-70 տոկոսը հետ բերել, կարող ենք լուծել սիրիահայության, մեր սպառազինության և շատ այլ խնդիրներ: Եթե ԱԱԾ-ին հանձնարարական տան, մի քանի ամսում այդ գումարները կարող են հետ բերել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս