Հիլարի Քլինթոնի հոնքին նստած ճանճը սոցցանցերի աստղ Է դարձել
Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճի ժամանակ Հիլարի Քլինթոնի հոնքին նստած ճանճը մեծ հետաքրքրություն է առաջացրել սոցցանցերում, տեղեկացնում է The Hill-ին: Լրագրողները նշում են, որ Քլինթոննն ուշադրություն չի դարձրել միջատին եւ շարունակել Է խոսել:
Ճանճի հետ կապված միջադեպը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք Է տվել Twitterում եւ Facebookում՝ դառնալով հեռուստաբանավեճի արդյունքների շուրջ ամենաքննարկվող թեմաներից մեկը: Միջատի համար նույնիսկ մի քանի հատուկ հաշիվ են բացել Twitterում:
ԱՄՆի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը հոկտեմբերի 9ին տեղի Է ունեցել Սենտ Լուիսում Վաշինգտոնի համալսարանում:
CNNիեւ ORC ընկերության կատարած բլից հարցման մասնակիցների կարծիքով՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆի նախագահի թեկնածու
Հիլարի Քլինթոնը շահել Է իր հակառակորդի` Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի հետ բանավեճը: Քլինթոնին հաղթող Է համարել 57 տոկոսը, Թրամփին՝ 34 տոկոսը:
Հարցին՝ ինչպես ելույթ ունեցավ Թրամփը, 63 տոկոսը պատասխանել Է՝ ավելի լավ, քան
անցած բանավեճում, 21 տոկոսը՝ ավելի վատ, 15 տոկոսը՝ նախորդի պես: Հարցումն անցկացվել Է 537 մասնակիցների շրջանում:
Մինչդեռ Թրամփի շտաբը հայտարարել Է իր առաջնորդի հաղթանակի մասին: «Շնորհավորում եմ իմ գործընկերոջը բանավեճում տարած մեծ հաղթանակի կապակցությամբ», Twitterում գրել Է Մայք Փենսը, որը Թրամփի կողմից առաջադրվել Է որպես փոխնախագահի թեկնածու:
Իր հերթին Քլինթոնի շտաբը Twitterում գրել Է. «Հիլարին հաղթեց այսօր երեկոյան», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: