Բաժիններ՝

ԵՄ-ում ցանկանում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցները երկարաձգել մեկ տարով

Ռուսաստանի դեմ սահմանափակիչ միջոցառումներն անհրաժեշտ է երկարաձգել միանգամից 1 տարով, որպեսզի Մոսկվային ճիշտ ազդանշան տան այն մասին, որ պատժամիջոցների շուտափույթ չեղարկում տեղի չի ունենա։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Էլմար Բրոկը, հայտնում է «Ուկրինֆորմը»։

«Ես առաջարկում եմ, որպեսզի պատժամիջոցները երկարաձգվեն դեկտեմբերին 1 տարով։ Եվ անհրաժեշտ է արդեն այսօր ասել Պուտինին ճշմարտությունը, գուցե դա նվազեցնի իրավիճակի ոչ ճիշտ գնահատականի հավանականությունը»,- հայտարարել է գերմանացի քաղաքական գործիչը Բեռլինում՝ Բորիս Նեմցովի առաջին ֆորումում։

Նա կարծում է, որ քանի որ Եվրոպայում որոշել են «չպատերազմել Ուկրաինայի պատճառով», պատժամիջոցները ճիշտ պատասխան են, «որպեսզի ագրեսորը հասկանա, որ ագրեսիան թանկ արժե»։

Միաժամանակ, նա հավաստիացրել է, որ Արևմուտքը ագրեսիվ տրամադրված չէ Ռուսաստանի նկատմամբ։

«Մեր դուռը բաց է, հիմա պատասխանելու հերթը Ռուսաստանինն է։ Հուսով ենք և ցանկանում ենք, որպեսզի Ռուսաստանը դառնա ազատ երկիր, իսկ նախագահը, որը սահմանափակում է սեփական բնակչության իրավունքը, կավե ոտքերով առաջնորդ է»,- ասել է Բրոկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս