Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «լիովին առողջ է»
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «լիովին առողջ է» և «ապաքինվել է վնասվածքներից», հաղորդում է «Ալ Արաբին»՝ հղում անելով Գերագույն առաջնորդի գրասենյակի արարողակարգի ղեկավար Մազահեր Հոսեյնիին:
«Նրա մեջքի վնասվածքը լավացել է, և սպասվում է, որ նրա ծունկը շուտով կվերականգնվի», – նշվում է հաղորդագրության մեջ։
Վերջերս CNN-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզությանը, հաղորդել է, որ Խամենեին շարունակում է կարևոր դեր խաղալ ռազմական ռազմավարության ձևավորման գործում՝ չնայած իր վնասվածքներին։
Հետախուզական հաղորդագրությունների համաձայն՝ ենթադրվում է, որ Խամենեին օգնում է Իրանին առաջնորդել պատերազմը դադարեցնելու բանակցությունները Միացյալ Նահանգների հետ։



