ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է, որ համանախագահները պատրաստվում են հոկտեմբերի վերջին այցելել տարածաշրջան։
ՌԴ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արած հայտարարությանը: Ինչպես հաղորդում է ռուսական Russia Today-ը, ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Կարծում եմ, որ հակամարտության կարգավորումը շահում է ոչ թե հայտարարություններից, այլ գործնական աշխատանքից, որով և մենք զբաղվում ենք»:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը խոսել է Սիրիայից հայերի տեղափոխումը Հայաստան իրականացնելու գործում ՌԴ հնարավոր աջակցության մասին: Խնդրին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
Ինչպես հայտնում է թուրքական Milliyet-ը, Ստամբուլի Շիրինևլեր շրջանում՝ ոստիկանության բաժանմունքի մոտ, պայթուցիկով լի ավտոմեքենա է պայթեցվել։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին Երևանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:
Եվրախորհրդարանն այսօր հավանություն է բանաձևին, որը կոչ է անում վերսկսել Սիրիայի աջակցության միջազգային խմբի մասնակիցների բանակցություններին։ Փաստաթուղթը քննարկման է դրվել Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում։
Թաղամասը, որտեղ բնակվում են ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ու օտարերկրացի լրագրողները, ենթարկվել է զինյալների ականակոծմանը, ոչ ոք չի տուժել։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է սիրկական բանակի կենակետի հրամանատար Մաջիդ Էզեդդինը։
Եթե Հալեպի արևելյան հատվածում ռազմական գործողությունները շարունակվեն նույնքան ինտենսիվ, որքան ներկայումս, ապա քաղաքի այդ հատվածը կարող է ամբողջությամբ ոչնչանալ մինչև տարեվերջ, լրագրողներին հայտնել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան։
«Ազատ դեմոկրատների» առաջնորդ Իրակլի Ալասանիան, անդրադառնալով «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեի մեքենայի պայթեցմանը, դրա պատասխանատվությունը դնում է իշխանությունների վրա և կոչ անում քաղաքական ուժերին եզրակացություններ անելուց զերծ մնալ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան «Վեստնիկ Կավկազա»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ձգտում է օգտագործել իր ուժերը՝ օգնելու լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ափսոսում է ԱՄՆ-ի հետ միջուկային և էներգետիկ ոլորտներում գիտական հետազոտությունների և մշակումների բնագավառում համաձայնագրի կասեցման համար, հայտնում է TASS-ը։
Լեհաստանի խորհրդարանը հոկտեմբերի 6-ին ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկել է աբորտների լիատար արգելքի մասին օրինագծի դեմ, հայտնում է DW-ն։
Ամերիկացի զինվորականները սկսել են բազայի շինարարությունը, որը օգտագործվելու է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող իրաքյան Մոսուլ քաղաքի վրա հարձակման նպատակով։ Այդ մասին հայտնում է թուրքական Milliyet պարբերականը։
Հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը կոչ է արել ռուսաստանցիներին ազդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, որպեսզի նա կասեցնի Սիրիայի Հալեպ քաղաքին հասցվող ավիահարվածները։ Այս մասին ասվում է նրա կայքի հայտարարության մեջ։
Ադրբեջանն ու Ղազախստանը ծրագրում են Եսկենե-Կուրըք-Բաքու նոր նոր նավթամուղ կառուցել, որը կունենա 739 կիլոմետր երկարություն: Այս մասին ասվում է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևի հոդվածում, որը հրապարակվել է նախօրեին։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը։
«Բաց է մնում հարցը, թե արդյոք Ադրբեջանի կառավարությունում ինչ-որ մեկը հաշվարկել է ապրանքների ներքին արտադրության ծավալը, որոնց համար բարձրացվել են մաքսային սակագները»,- հայտարարել է տնտեսագետ Նատիգ Ջաֆարլին՝ գրառում կատարելով Facebook սոցցանցի իր էջում։
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումն ստեղծվել էր Իրանին հարվածելու նպատակով, այլ ոչ թե Սիրիայում պատերազմելու համար։ Այս մասին, ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Կասեմ Սուլեյմանին։
Սիրիական ճգնաժամի հետևանքով ռուս-ամերիկյան հարաբերությունները աննախադեպ լարվել և կոնֆրոնտացիայի են վերածվել ոչ միայն տարածաշրջանային քաղաքականության կոնտեքստում, այլև միջազգային հարթակներում։ Սա էր պատճառներից մեկը, որ ՄԱԿ անվտանգության խորհուրդը շաբաթներ շարունակ չէր կարողանում Բան Կի Մունին իրավահաջորդ ընտրել։
Մինչև վերջին օրերը Վրաստանում եղել է օրինակելի նախընտրական իրադրություն, սակայն վերջին օրերի իրադարձությունները փոխել են պատկերը։ Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», լրագրողներին հայտնել է Վրաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Նիլ Սքոթը՝ գնահատելով Վրաստանի նախընտրական միջավայրը։
Միակ ուժը, որին ձեռնտում է Վրաստանում իրավիճակի ապակայունացումը, որը չի ցանկանում Վրաստանի եվրաինտեգրումն ու խաղաղությունը, Ռուսաստանն է, հայտարարել է «Ազատ դեմոկրատների» առաջնորդներից Ալեքսի Պետրիաշվիլին։
Ռուսական ռազմավարական ավիացիան Սիրիայում առաջին անգամ մարտական պայմաններում փորձարկել է նորագույն Х-101 հրթիռներ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում է Interfax-ը։
Ահաբեկչական «Ջաբհաթ Ֆատահ աշ-Շամը» (նախկինում՝ «Ջաբհաթ ան-Նուսրա», «Ալ Քաիդայի» սիրիական թևը) պատրաստվում է հարձակումներ իրականացնել Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում, հայտնում է Times-ը։
Ադրբեջանական haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում սպանվել է զինծառայող Սախիլ Սաբիր օղլու Մամեդովը։
Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանակից Ատմե վրանային քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել ավելի քան 20 մարդ, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Սիրիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինվորականների միջև ուղղակի բախման հնարավորությունը, հայտնում է RIA Novosti-ն։
Ռուսաստանը դադարեցրել է համագործակցությունը ԱՄՆ-ի հետ միջուկային և էներգետիկ ոլորտներում գիտական հետազոտությունների բնագավառում։ Համապատասխան վճիռը տեղադրված է ՌԴ կառավարության կայքում։
Բրյուսելի միջազգային համաժողովում դոնոր երկրները խոստացել են Աֆղանստանի զարգացման նպատակով հատկացնել 15.2 մլրդ դոլարի օգնություն մոտակա 4 տարում։
Աբխազիան և Հարավային Օսիան Հարավային Կովկասի վերաբերյալ Ժնևյան քննարկումների 37-րդ փուլի ընթացքում հայտարարել են, որ Վրաստանի կողմից փորձ է արվում իրենց մեկուսացնել միջազգային հարթակում։
ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրված դիվանագետը ո՛չ Արևելյան Եվրոպայի ներկայացուցիչ է, ո՛չ էլ կին, ինչպես շատերը ենթադրում էին, հայտնում է BBC-ն։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում բանակցություններ կանցկացնի իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Ժան-Մարկ Էյրոյի հետ։ Այնուհետ Էյրոն կուղևորվի Վաշինգտոն, հայտնում է RIA Novosti-ն։