Մոսկվան ըմբռնումով է վերաբերվում Բելառուսի Հանրապետության՝ «եղբայրական Ուկրաինայի» նմանությամբ անկախ պետություն լինելու ցանկությանը։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի 22 անդամներ, երկու կուսակցությունների ներկայացուցիչներ, նամակ են ուղարկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ պահանջելով նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ վերջերս նրա կողմից իրականացված հրթիռային արձակումների կապակցությամբ:
«Յուրաքանչյուր առավոտ առաջին հարցը որ տալիս եմ ինքս ինձ՝ արդյոք մեր բոլոր քաղաքացիներն անվտանգ են», – Սենատի կողմից հավանությանն արժանացած Միացյալ Նահանգների նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն արդեն աշխատանքի է անցել: Այսպիսով, նախագահ Թրամփի վարչակազմի մեծամասնությունը, չնայած դեմոկրատական կուսակցության լուրջ հակազդեցության, հաստատվել է:
Ադոլֆ Հիտլերի անձնական հեռախոսը ԱՄՆ-ում կվաճառվի աճուրդում, ասվում է Alexander Historical Auctions աճուրդի տան կայքում։
Միջազգային այցելուների թիվն ու զբոսաշրջիկների քանակը 2016թ. առաջին անգամ գերազանցել է 6 մլն մարդը, իսկ զբոսաշրջությունից եկամուտները առաջին անգամ կազմել են ավելի քան 2 մլրդ դոլար, հայտնել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի ղեկավար Գեորգի Չոգովաձեն 2016թ. զեկույցի ներկայացման ժամանակ։
«Այս ուղղությամբ լարվածություն ակնկալելու հարկ չկա այս պահին, հնարավոր է` լինի լարում, բայց ես չէի փորձի պնդել, որ կնախաձեռնվի նման լարում, որովհետև և Մոլդավայում, և ՀՀ-ում, և Ադրբեջանում Մոսկվան բավականին ուժեղ ազդեցություն ունի, որպեսզի ազդանշաններ ուղարկի առանց ռազմական ուժի կիրառման, որը հավելյալ ռեսուրսներ է պահանջում»։
«Ընդհանուր լիցենզիա համար 1» վերտառությամբ փաստաթղթում շեշտվում է, որ այսուհետ որոշակի բացառություններով այդ ծառայության հետ թույլատրվում են «բոլոր գործարքներն ու գործողությունները», որոնք ավելի վաղ արգելվել էին ԱՄՆ նախագահի 2015թ-ի ապրիլի 1-ի և 2016թ-ի դեկտեմբերի 28-ի որոշումներով:
Ուկրաինայի իշխանություններն ԱՄՆ ընտրությունների ժամանակ սատարել են կոնկրետ թեկնածուի և այժմ փորձում են Դոնբասում իրավիճակի սրումն օգտագործել Սպիտակ տան նոր վարչակազմի հետ հարաբերություններ հաստատելու համար:
2016թ. դրությամբ Թուրքիա է այցելել 866 հազար ռուսաստանցի, ինչը 76,26%-ով քիչ է 2015թ. համեմատությամբ։
Հունվարի 31-ին Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում «Երազանքից բարձր» ծրագրի շրջանակում IDeA հիմնադրամի, «100 կյանք» նախագծի, «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը ելույթ է ունեցել ուսանողների առջև՝ պատասխանելով ներկաների հարցերին:
«Մենք տնտեսական զարգացման ներուժ ունենք, միասին ՀՀ-ի դիմադրողականությունն ենք բարձրացնում, առևտրային ամենամեծ գործընկերն ենք, Հայաստանը լուրջ ջանք է գործադրում այս ներուժն իրացնելու համար»,- ասաց բանախոսը:
Ռուսաստանն ու Իսրայելը միավորել են ջանքերը, որպեսզի թույլ չտան Բելառուսից Ադրբեջան ռուս-իսրայելցի բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը միջուկային գործարքի օգնությամբ փրկել է Իրանին, որը գտնվել է «վերջին շնչում»։
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի դուստրը՝ Մալիա Օբաման, աշխատում է Հոլիվուդում՝ 1 ժամը մոտավորապես 9 դոլարով, հայտնում է TMZ պորտալը։
Վրաստանի խորհրդարանում այսօր ծափահարություններով են դիմավորել Եվրախորհրդարանի որոշումը՝ Վրաստանին տրամադրել առանց վիզային ռեժիմ իր քաղաքացիների կողմից «Շենգենյան գոտի» այցելելիս, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ռուսաստանը որոշում է կայացրել վերականգնել սահմանային վերահսկողությունը Բելառուսի հետ ցամաքային սահմանին՝ այդ մասին նախապես չտեղեկացնելով Մինսկին, հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Վանյշինան։
Ֆրանսիայի Հանրապետական կուսակցության մի շարք անդամներ կոչ են արել Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնին հրաժարվել նախագահական քարոզարշավին մասնակցելուց։
Ուկրաինայի Դոնեցկի մարզի Ավդեևկա բնակավայրում այսօր առավոտյան տեղի ունեցած գնդակոծության հետևանքով քանդվել է 8 տուն, հայտնում է korrespondent.net-ը։
Ցանցում հայտնվել են կադրեր, որոնցում երեւում են Ուկրաինայի զինված ուժերի տանկերը, որոնք տեղակայված են Ադվեեւկայի բնակելի տների միջեւ: Տեսագրությունը BBC-ի թղթակից Թոմ Բարիջը հրապարակել է Twitter-ի իր օգտահաշվում:
Փետրվարի 1-ին Թալիշի հայկական դիրքերում գերեվարված Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուի մայրը Istipress.com-ին տված հարցազրույցում պատմել է, որ որդին եղել է Ադրբեջանի ԶՈւ գործող պայմանագրային զինծառայող։
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ, բանակցային վերջին փուլերն ընթացել են առանց էական խնդիրների՝ նաև առևտրին և ներդրումներին վերաբերող ոլորտների շուրջ, քանի որ, ըստ էության, հայկական կողմն է ուրվագծել ողջ փաստաթուղթը՝ ելնելով իր այլ միջազգային պարտավորություններից Եվրասիական տնտեսական միության շրջանակում։
ԱՄՆ-ում բնակվող թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի քրոջ որդին՝ Մ.Ա.Ս.-ը կալանավորվել է, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
«Ֆուկուսիմա-1» վթարային ԱԷԿ-ի երկրորդ ռեակտորի պաշտպանիչ թաղանթի ներսում ռադիացիոն հասել է 2011-ից ի վեր առավելագույն՝ վտանգավոր մակարդակին, հայտնում է Kyodo գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության պահից և Սպիտակ տան արևելյան թև տեղափոխվելուց ի վեր նրա կինը՝ Մելանյան, չի հայտնվել հանրությանը, հայտնում է CNN-ը։
Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստերմը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը 7 մուսուլմանական երկրի քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքի արգելքի վերաբերյալ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Փետրվարի 2-ին սոցցանցերում որոշ ադրբեջանական օգտատերեր հայտնել են, որ փետրվարի 1-ին Թալիշի հայկական դիրքերում գերեվարված Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուի համագյուղացիների համաձայն՝ նա Ադրբեջանի ԶՈւ գործող պայմանագրային զինծառայող էր:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, հայտնում է թուրքական ԶԼՄ-ներ։
Եվրախորհրդարանը աջակցել է Վրաստանի հետ վիզաների չեղարկմանը՝ միաժամանակ գործարկելով ԵՄ-ի առանց վիզային ռեժիմների մեխակիզը երրորդ երկրների հետ, որը սպասվում է մարտին։
Մինսկում Ալեքսանդր Լապշինի ձերբակալման և Ադրբեջանին արտահանձնելու խնդրով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Թաթոյանը։