Բաժիններ՝

Ֆրանսիայում Ֆիյոնին կոչ են արել հրաժարվել պայքարել Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար

Ֆրանսիայի Հանրապետական կուսակցության մի շարք անդամներ կոչ են արել Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնին հրաժարվել նախագահական քարոզարշավին մասնակցելուց։ Դատախազությունը Ֆիյոնի նկատմամբ անցկացնում է նախնական հետաքննություն պետական միջոցների ծախսման կասկածանքով, հայտնում է BBC-ն։

Ավելի վաղ ֆրանսիական Canard Enchaine պարբերականը հայտնել էր, որ նրա կինը՝ Պենելոպ Ֆիյոնը, վաստակել է մոտ 500 հազար եվրո՝ խորհրդարանում աշխատելով ամուսնու օգնական։

Սակայն, ըստ լրագրողների, իրենց չի հաջողվել գտնել որևէ մեկի, որը հիշեր, որ Ֆիյոնի կինը աշխատել է խորհրդարանում։

Անձամբ Ֆիյոնը պնդում է, որ իր կինը աշխատել է իր օգնական, այլ ոչ թե պարզապես ստացել է 7 հազար եվրո աշխատավարձ։

Անձամբ Ֆիյոնը Canard Enchaine-ում հրապարակումից հետո լրագրողներին մեղադրել է իր նկատմամբ հարգանքի բացակայության մեջ։

Ֆիյոնը համարվում է Ֆրանսիայում նախագահական քարոզարշավի առաջատարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս