Հնդկաստանի վարչապետը Իրանի արտգործնախարարի հետ հանդիպմանը հաստատել է Հնդկաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, որը ժամանել էր Հնդկաստանի մայրաքաղաք՝ մասնակցելու BRICS-ի արտգործնախարարների հանդիպմանը, հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Այս մասին գրում է IRNA-ն։

Աբբաս Արաղչին ընդգծել է Թեհրանի և Նյու Դելիի միջև հարաբերությունների ավանդական բարեկամական բնույթը՝ նշելով երկու երկրների ռազմավարական գործընկերության խորությունը։

Իրանի արտգործնախարարը մանրամասն ներկայացրել է հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և հնդկական կողմին տեղեկացրել է շարունակվող ռազմական գործողությունների մարդասիրական և քաղաքական հետևանքների մասին։

Նարենդրա Մոդին, իր հերթին, վերահաստատել է երկկողմ հարաբերությունների պահպանման և զարգացման կարևորությունը։ Նա հատուկ շեշտը դրել է տարածաշրջանային կայունության վրա և հայտնել Հնդկաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031