Բաժիններ՝

Հրդեհ է բռնկվել Նուռնուսում

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են.

«Մայիսի 15-ին, ժամը 15։27-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուսի ամառանոցներում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակավայրի Այգեգործների թաղամասում գտնվող տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին, մարվել՝ 17։26-ին: Այրվել են տան տանիքը՝ մոտ 70 քմ և կենցաղային իրեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031