Էլ ինչպե՞ս ապացուցեն հայաստանյան իշխանությունները , որ իրականացնում են լիարժեք թուրքական քաղաքականություն. Մհեր Աբրահամյան

Արևելագետ Մհեր Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

««Հայաստանի պատգամավոր և նախկին առողջապահության նախարար (այժմ սոցապ նախարար) Արսեն Թորոսյանը խոստովանել է, որ Թուրքիայի արևելյան նահանգները ներառող «Մեծ Հայաստան» գաղափարը և անհիմն հայկական պնդումները (Հայոց ցեղասպանություն)անհեթեթություն են։

«Արևմտյան Հայաստան կոչվող վայր գոյություն չունի, դա Արևելյան Թուրքիան է։ Բացեք քարտեզը, գրքեր կարդացեք ու սովորեք», — նշել է Թորոսյանը։

Նա նաև ասել է, որ հայերի կողմից սրբացված համարվող Արարատ լեռը «սովորական լեռ» է։
Վերջին օրերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր. «Մեր արևմուտքում 90 միլիոն թուրք կա, արևելքում՝ 10 միլիոն թուրք, հարավում էլ՝ 25 միլիոն թուրք։ Իսկ մենք ընդամենը 2 միլիոն հայ ենք, պետք է խելամիտ գործել»։
Մեջբերում թուրքական Yeni Şafak պարբերականից:

Էլ ինչպե՞ս ապացուցեն հայաստանյան իշխանությունները , որ իրականացնում են լիարժեք թուրքական քաղաքականություն»:

Screenshot

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031