Բաժիններ՝

ԱՄՆ-ը թուլացնում է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության նկատմամբ պատժամիջոցները

Ամերիկյան իշխանությունները որոշում են կայացրել թուլացնել Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության (ФСБխմբ.) նկատմամբ պատժամիջոցները: Ինչպես հաղորդում է Interfax­-ը, այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը:

«Ընդհանուր լիցենզիա համար 1» վերտառությամբ փաստաթղթում շեշտվում է, որ այսուհետ որոշակի բացառություններով այդ ծառայության հետ թույլատրվում են «բոլոր գործարքներն ու գործողությունները», որոնք ավելի վաղ արգելվել էին ԱՄՆ նախագահի 2015թ-­ի ապրիլի 1-­ի և 2016թ-­ի դեկտեմբերի 28-­ի որոշումներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս