Բաժիններ՝

Մելանյա Թրամփը 12 օր չի երևացել հանրությանը. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության պահից և Սպիտակ տան արևելյան թև տեղափոխվելուց ի վեր նրա կինը՝ Մելանյան, չի հայտնվել հանրությանը, հայտնում է CNN-ը։

Արդեն 12 օր ԱՄՆ առաջին տիկնոջ մասին ոչինչ հայտնի չէ։ Դելավերում սպանված սպայի ընտանիքին Թրամփի այցի ժամանակ նրան ուղեկցել է դուստրը՝ Իվանկան, ինչը, ըստ հեռուստաալիքի, այն բանի վկայությունն է, որ Թրամփի դուստրը մեծ դեր է խաղալու Վաշինգտոնում։

Հաղորդվում է, որ Մելանյան վերջին անգամ հրապարակավ երևացել է Վաշինգտոնի Ազգային տաճարում աղոթքի ժամանակ։ Հաջորդ օրը նա որդու՝ Բարրոնի հետ, վերադարձել է Նյու Յորք։

«Մելանյան շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության և գեղեցիկ ընդունելության համար Վաշինգտոնում, նա վերադարձել է Նյու Յորք դպրոցական շաբաթվա նախօրեին և իր ժամանակը բաշխելու է Վաշինգտոնի և Նյու Յորքի միջև հաջորդող մի քանի շաբաթներին»,- հայտնել է ԱՄՆ առաջին տիկնոջ մամուլի քարտուղարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս