Բաժիններ՝

2016թ. Թուրքիա այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը 76%-ով նվազել է

2016թ. դրությամբ Թուրքիա է այցելել 866 հազար ռուսաստանցի, ինչը 76,26%-ով քիչ է 2015թ. համեմատությամբ։

Ինչպես հայտնում է TASS-ը, նման տվյալներ է ներկայացրել Թուրքիայի զբոսաշրջության ու մշակույթի նախարարությունը Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիային։

«2016թ. արդյունքով՝ Թուրքիա է այցելել 866 ռուսաստանցի, ինչը 76,26%-ով քիչ է 2015թ. համեմատությամբ (3,65 մլն ռուսաստանցի զբոսաշրջիկ)», – հայտնել են Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայից։

Անցած տարի օտարերկրյա զբոսաշրջային հոսքը Թուրքիա կրճատվել է 30%-ով՝ մինչև 25,3 մլն մարդ։

Հիմնական խնդիր է նշվել անվտանգության հետ կապված հարցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս