Բաժիններ՝

«Ռուսաստանն ու Իսրայելը համագործակցում են՝ թույլ չտալու բլոգեր Լապշինի արտահանձնումը». «Ինտերֆաքս»

Ռուսաստանն ու Իսրայելը միավորել են ջանքերը, որպեսզի թույլ չտան Բելառուսից Ադրբեջան ռուս-իսրայելցի բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը։

«Այն բանից հետո, երբ բելառուսական կողմը որոշում է կայացրել արտահանձնել Լապշինին, ՌԴ-ի և Իսրայելի ներկայացուցիչները անցում են կատարել ավելի ինտենսիվ շփումների բլոգերի հետագա ճակատագրի հարցի վերաբերյալ»,- Interfax-ը մեջբերել է իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքերը։

Նա նշել է, որ այդ առնչությամբ երկու երկրների դեսպանները բանակցություններ են անցկացրել երրորդ երկրի տարածքում։

«Խոսքը ջանքերի կոորդինացման մասին է, որն ուղղված է Լապշինի արտահանձնման կանխարգելմանը և նրան քրեական պատասխանատվության ենթարկելուն»,- հայտարարել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ գործողություններ են իրականացվում դիվանագիտական ու իրավապահ խողովակներով։

Հիշեցնենք, որ օրեր սռաջ Մինսկի քաղաքային դատարանը մերժել էր Ալեքսանդր Լապշինի բողոքը իրեն Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ։

Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, որը բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:
Ներկայումս Լապշինին սպասվում է արտահանձնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս