Բաժիններ՝

«ԱՄՆ-ը Իրանին փրկել է միջուկային գործարքի օգնությամբ». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը միջուկային գործարքի օգնությամբ փրկել է Իրանին, որը գտնվել է «վերջին շնչում»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպական պարբերականներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Իրանի հետ գործարքը «վատագույն համաձայնագրերից է», որը երբևէ կնքվել է։

«Իրանը վերջին շնչում էր և պատրաստ էր փլուզվել մինչ այն պահը, երբ եկավ ԱՄՆ-ն ու նրան 150 միլիարդ դոլարանոց փրկարարական պարան նետեց իրանական գործարքի տեսքով»,- գրել է Թրամփը Twitter-ում։

«Իրանը պաշտոնապես նախազգուշացվել էր՝ կապված բալիստիկ հրթիռների փորձարկման հետ։ Նրանք պետք է շնորհակալ լինեն այն սարսափելի գործարքի համար, որը ԱՄՆ-ը նրանց հետ կնքել է»,- ասվում է Թրամփի մեկ այլ հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս