Բաժիններ՝

Եվրախորհրդարանը քվեարկել է Վրաստանի համար վիզային ռեժիմի չեղարկման օգտին

Եվրախորհրդարանը աջակցել է Վրաստանի հետ վիզաների չեղարկմանը՝ միաժամանակ գործարկելով ԵՄ-ի առանց վիզային ռեժիմների մեխանիզմը երրորդ երկրների հետ, որը սպասվում է մարտին։

Այդ որոշման օգտին Բրյուսելում քվեարկել է եվրապատգամավորների մեծ մասը։
553 պատգամավոր կողմ է քվեարկել, 66-ը՝ դեմ։ Մոտակա ամիսներին որոշումն ուժի մեջ կմտնի։

Վրաստանի քաղաքացիների համար վիզային սահմանափակումների չեղարկման հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Մարիա Գաբրիելը ավելի վաղ ևս կոչ էր արել ԵՄ խորհրդին անհապաղ հավանության արժանացնել Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմի անցման քաղաքական որոշումը, որպեսզի Եվրախորհրդարանը այն հաստատի փետրվարին, հայտնում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հարցերով խորհրդարանական կոմիտեն հավանության էր արժանացրել վեհաժողովի և ԵՄ խորհրդի միջև համաձայնագիրը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման օգտին։

Ներկայումս Վրաստանի համար վիզային ռեժիմի չեղարկումը պետք է հավանություն տա ԵՄ խորհուրդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս