«ԵԱՀԿ ներկայացուցիչը տեղյակ է, որ Լապշինի արտահանձնման դեպքում Ադրբեջանում նրան ծանր պատիժներ են սպասվում». Արման Թաթոյան

Մինսկում Ալեքսանդր Լապշինի ձերբակալման և Ադրբեջանին արտահանձնելու խնդրով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Թաթոյանը։

«Այստեղ նախ և առաջ՝ խոսքի ազատության, լրագրողների, միջազգային փորձագետների աշխատանքի հարցն է Արցախում»,- ասաց նա։

Ա.Թաթոյանը կարևորեց ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի դիրքորոշումը Լապշինի գործով։ Ըստ նրա՝ ԵԱՀԿ ներկայացուցիչն իր նամակում նշել է, որ արտահաձնումը լուրջ խնդիր կարող է ստեղծել մարդու իրավունքների, լրագրողական աշխատանքի հետ կապված, ըստ նամակի՝ նա նաև տեղյակ է, որ Լապշինի արտահանձնման դեպքում Ադրբեջանում նրան ծանր պատիժներ են սպասվում, դա նաև կարող է դիտվել վրեժխնդրություն՝ իր լրագրողական աշխատանքի համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս